/PanARMENIAN.Net/ 19.05.2009 - Եվրամիությունը պետք է արագացնի Nabucco գազատարի նախագծի իրականացմանն առնչվող խնդիրների լուծումը: Այդ մասին CNN Turk թուրքական ալիքով հեռարձակվող մամլո ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Թուրքիան պատրաստ է ստանձնել այն ամենն, ինչ իրեն է վերաբերում այդ նախագծի շրջանակներում: Եթե գազի տարանցումը մեր տարածքով իրականացվի, մենք պատրաստ ենք գազատրանսպորտային գծեր ստեղծել», - ասել է Թուրքիայի վարչապետը:
7,9 մլրդ եվրո արժեքով Nabucco գազատարը ենթադրում է Կասպիան տարածաշրջանից գազի մատակարարումը Եվրամիության երկրներ: Գազատարի շինարարության սկիզբը նախատեսվում է 2011 թվականին, առաջին մատակարարումները կսկսվեն 2014 թվականին: Խողովակաշարի առավելագույն թողունակությունը կկազմի տարեկան 31 մլրդ խորանարդ մետր: Ընդ որում, Թուրքիան գազի մատակարար չի հանդիսանում այդ նախագծում, այն սպառող եւ տարանցող երկիր է:
Wednesday, May 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment