«ԱԶԳ» 20-05-2009- Պոնտոսի հույների ցեղասպանության տարելիցի կապակցությամբ երեկ Հայաստանում հունական համայնքը` ՀՀ-ում Հունաստանի դեսպան Իոանիս Կարինթիոսի գլխավորությամբ, այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ծաղիկներ եւ ծաղկեպսակ դնելով անմար կրակի մոտ: 1916-1923 թվականներին Պոնտոսում բնակվող 700 հազար հույների նկատմամբ թուրքերի իրագործած ոճիրին զոհ են գնացել շուրջ 353 հազարը, մյուս մասը գաղթել է Հունաստան, Հայաստան եւ այլ երկրներ: «Այսօրվա Թուրքիան պետք է պատասխանատվություն կրի իր նախնիների իրագործած պետական քաղաքականության համար, որի արդյունքում ցեղասպանության զոհ դարձան հայ, հույն ազգերը», ասաց Հայկ Դեմոյանը: Ի. Կարինթիոսի խոսքով, ոչ ոք իրավունք չունի մոռանալու նման ոճիրները: «Քանի դեռ Թուրքիան չի ընդունել իր ոճիրը, մենք պետք է ջանք չխնայենք դրանք քաղաքակիրթ հանրությանը լսելի դարձնելու համար», նշեց նա:
Wednesday, May 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment