Monday, August 17, 2009

30 ԹՈՒՐՔ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ. ՆՐԱՆՑ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԵՋ

«Լրագիր» 17-8-2009- Պակիստանում ձերբակալվել է 30 մարդ, ում կասկածում են Ալ-Ղաիդա ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ: Թուրքական NTV հեռուստաընկերությանը հղում անելով, լրատվամիջոցները գրում են, որ նրանք բոլորն էլ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ են: Նրանք ձերբակալվել են, Պակիստանի հարավում` Քուեթթա քաղաքում, որտեղից ուղևորվում էին Պեշավար: Նրանցից 16-ը` 7 տղամարդ, 5 կին և 4 երեխա, Թուրքիայի քաղաքացիներ են, մյուսները` Ադրբեջանի: Հեռուստաընկերությունը չի հաղորդել, թե ինչպես են հիմնավորվում ահաբեկչության հետ այդ մարդկանց` կապեր ունենալու կասկածները: Ադրբեջանի իշխանություններն առայժմ չեն մեկնաբնում փաստը: Թուրան-ին չի հաջողվել մեկնաբանություն ստանալ նաև Պակիստանում Ադրբեջանի դեսպանատնից:

No comments: