Tert.am- 18-8-2009- Մայքլ Ջեքսոնի հայրը՝ Ջո Ջեքսոնը, հայտարարել է, որ որդուն կթաղեն Լոս Անջելեսի Forest Lawn-ում օգոստոսի 29-ին, հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները։
Հուղարկավորության ամսաթիվը պատահական չէ ընտրված. օգոստոսի 29-ը երգչի ծննդյան օրն է։ Ավագ Ջեքսոնն ընդգծել է, որ հուղարկավորության արարողության օրվա և վայրի մասին վերջնական որոշումը կայացվել է հանգուցյալի հարազատների կողմից վերջին մի քանի օրերի ընթացքում։
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդում էին, որ փոփ արքայի դին հանձնել են հողին դեռևս օգոստոսի սկզբին։ Ջեքսոնի ընտանիքի մոտ աղբյուրները նույնիսկ պնդում էին, որ երգչին թաղել են գաղտնի՝ մամուլում հանգուցյալի անվան շուրջ նոր սկանդալներից խուսափելու համար։
Ջեքսոնների ընտանիքի պաշտոնական ներկայացուցիչը, ինչպես նաև Forest Lawn-ի վարչակազմը դեռևս ոչ մի կերպ չեն մեկնաբանել երգչի հոր խոսքերը։Wednesday, August 19, 2009
Մայքլ Ջեքսոնին նորից կթաղեն
Tert.am- 18-8-2009- Մայքլ Ջեքսոնի հայրը՝ Ջո Ջեքսոնը, հայտարարել է, որ որդուն կթաղեն Լոս Անջելեսի Forest Lawn-ում օգոստոսի 29-ին, հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները։
Հուղարկավորության ամսաթիվը պատահական չէ ընտրված. օգոստոսի 29-ը երգչի ծննդյան օրն է։ Ավագ Ջեքսոնն ընդգծել է, որ հուղարկավորության արարողության օրվա և վայրի մասին վերջնական որոշումը կայացվել է հանգուցյալի հարազատների կողմից վերջին մի քանի օրերի ընթացքում։
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդում էին, որ փոփ արքայի դին հանձնել են հողին դեռևս օգոստոսի սկզբին։ Ջեքսոնի ընտանիքի մոտ աղբյուրները նույնիսկ պնդում էին, որ երգչին թաղել են գաղտնի՝ մամուլում հանգուցյալի անվան շուրջ նոր սկանդալներից խուսափելու համար։
Ջեքսոնների ընտանիքի պաշտոնական ներկայացուցիչը, ինչպես նաև Forest Lawn-ի վարչակազմը դեռևս ոչ մի կերպ չեն մեկնաբանել երգչի հոր խոսքերը։
برچسبها:
Զանազան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment