«Լրագիր» 17-8-2009- Երեւանում քաղաքական կեցության “մեռյալ սեզոն” է: Հրաշալի, ոչ շոգ ամառ, իսկական ժամանակն է, որ հայկական քաղաքական դասը մոռանա արտաքին քաղաքական բնույթի քիչ հասկանալի անվանարկումները, եւ “լվանալ ուղեղները” երեւանյան նոր ինտրիգների նախօրեին: Թերեւս, հայկական քաղաքական դասի վարքում ամենաարդյունավետն ու համարժեքը կլիներ արձակուրդում մշտապես գտնվելը, միշտ, մինչեւ իրենց “սրոկի” ավարտը: Հետն էլ քաղքենիները կլինեին արձակուրդային թմբիրի մեջ: Եւ ընդհանրապես, ազգային անվտանգության մասով ամենաօգտակարը կլիներ այն, որ քաղաքական դասը, ներառյալ պատգամավորները, ընդհանրապես չխառնվեր քաղաքականությանը: Սակայն, երեւում է, ինչ որ տեղ ինչ որ մեկը շահագրգիռ է Հայաստանում հասարակական տրամադրությունները խառնելու մեջ, պարտադրելով բացարձակապես հնարովի ու ֆանտաստիկ թեմաներ: Դրանում հատկապես շահագրգիռ է այսպես կոչված Ռեգնում տեղեկատվական գործակալությունը, որը դիտավորյալ, որոշակի մտադրություններով ընթերցողին հեղեղել է նյութերով, որոնց հեղինակները կամ ադրբեջանցի, կամ ռուս մեկնաբաններ են, որոնք ներկայացվում են որպես քաղաքագետներ կամ վերլուծաբաններ: Այդ հրապարակումները նպատակ ունեն մշտապես վախի մեջ պահել հայ ընթերցողին, ստեղծել պսիխոզի, Ռուսաստանի՝ որպես Հայաստանի գործընկերոջ, պահվածքի հանդեպ անվստահության, Ադրբեջանի անվիճելի ռազմական առավելության, Հայաստանի աշխարհքաղաքական դատապարտվածության, Ռուսաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաեւ Ռուսաստանի ու Թուրքիայի մերձեցման անխուսափելիության մթնոլորտ: Նման նյութերը, բնականաբար, բխում են Ռուսաստանի շահերից, եւ ուղղված են հայ հասարակության կամքը ճնշելուն, Ղարաբաղի խնդրով արտաքին ճնշմանը դիմակայելը չեզոքացնելուն: Պետք է ասել, որ Ռեգնումին եւ նրա արբանյակներին հաջողվեց Հայաստանում համապատասխան մթնոլորտ առաջացնել, եւ Մոսկվայի հերթական պրովոկացիայի պատվիրատուները կարող են տոնել եւս մեկ տեղեկատվական հաղթանակ հայկական քաղաքական դասի հանդեպ: Այդ ողջ բարբաջանքը որեւէ առնչություն չունի իրականությանը, Ադրբեջանը նվազագույն շանս անգամ չունի ռազմական հաջողության հասնելու եւ սպասելու Անկարայի կամ Մոսկվայի հավանությանը հնարավոր ռազմական արկածախնդրությանը: Ռեգնումը չի բավարարվում սեփական ռեսուրսներով ու բազմապատկում է իր հնարավորությունները, Հայաստանում ստեղծելով նոր կայքեր, որոնք կողմնորոշված են հայկական ու կովկասյան տեղեկատվական դաշտը նվաճելուն: Զարմանալի է, որ ազգային որեւէ մասս-մեդիա, այդ թվում էլեկտրոնային, ցանկություն չի ցուցաբերում հարվածել այդ սադրիչների ձեռքին, ովքեր մեր երկրում իրենց այդքան արտոնյալ են զգում: Ռեգնումը գործում է Հայաստանում, ինչպես ռուսական գաղութում: Ինչ է սա, եթե ոչ սոցիալական ու քաղաքական վնասարարություն:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Tuesday, August 18, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment