«ԱՆԿԱԽ» -22-8-2009- Սեպտեմբերից «Շանթ» հեռուստատեսությունը կսկսի հեռարձակել նոր հեռուստասերիալ՝ «Բանակում»:
Երեկ` օգոստոսի 21-ին, «Գոլդեն Փալաս» հյուրանոցի ճեմասրահում սերիալի շնորհանդեսին մեծ հեռուստաէկրանների վրա ցուցադրվեցին հատվածներ սերիալից։
Սերիալը արդեն իսկ սկսել է նկարահանվել, իսկ եթերում կլինի սեպտեմբեր ամսից: «Բանակում» սերիալում նկարահանվել են արդեն «Վերվարածներից» հայտնի դերասաններ Սերգեյ Դանիելյանը, Արտյոմ Կարապետյանը, Արթուր Հակոբյանը, Սեպուհ Ապիկյանը, Աշոտ Եդիգարյանը, իսկ «Որոգայթից»` Արմեն Սողոյանը` Մալխասը: «32 ատամ» ակումբից մասնակցում են Վաչեն և Արմուշը:
Շնորհանդեսը բացեց Ավետ Բարսեղյանը. «Մի անգամ երևանցին, գյումրեցին, լոռեցին, մարտունեցին, սփյուռքահայն ու սարեցին հանդիպում են իրար: Բայց նրանց հանդիպումը անեկդոտ չի դառնում, որովհետեւ նրանք հանդիպում են զինհավաքակայանում և այնուհետև ծառայում են նույն վաշտում։ Հանդիպումը դառնում է մի նոր հետաքրքրաշարժ պատմություն, նոր հումորային հեռուստասերիալ Շանթի եթերում` «Բանակում»։
Զորամասի հրամանատարն է Գնդապետ Բաղդասարյանը` ուժեղ, խիստ , բայց միևնույն ժամանակ բարի: Այս կերպարը մարմնավորում է Արմեն Սողոյանը. «Շատ հետաքրքիր է ինձ համար «Որոգայթից» բացի խաղալ այս սերիալում, ու հանդես գալ այլ ոճում: Իմ կերպարը շատ եմ հավանում, նա իր վրա է կրում զորամասի հոգսերի ողջ ծանրությունը, հրամանատար, որ զինվորներին վերաբերվում է , ոնց որ սեփական երեխեքի»:
Սցենարը ռուսական է, այն թարգմանվում և ադապտացվում է հայերենի և մեր ապրելակերպին: Սաունդթրեքը կատարում է «Էմփիրեյ» խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը: Հեռուստասերիալին աջակցում է Պաշտպանության Նախարարությունը:
ՊՆ մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանն ասաց, որ իրեն է հանձնարարված ուղղորդել և աջակցել սերիալի կազմակերպմանը` տղաների հագուստից սկսած, մինչև զորանոցների ընտրությունը. «Նայեցի սերիալից հատվածները և տեսա որոշ մանր թերություններ, որոնց մասին արդեն զրուցել եմ պատասխանատու անձի հետ: Օրինակ չսափրված դերասան-զինվորներ կային, որը անթույլատրելի է` նման բան մեր բանակում չկա»:
Sunday, August 23, 2009
«Բանակում»` Շանթի նոր սերիալը

برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment