Thursday, August 20, 2009

Ադրբեջանը Վրաստանի հետ համագործակցելու է ԱՊՀ շրջանակներից դու՞րս

/PanARMENIAN.Net/ 18.08.2009 - Մի քանի ամիս առաջ Վրաստանը Անկախ Պետությունների Համագործակցության քարտուղարության միջոցով մի շարք բազմակողմանի պայմանագրերում իր մասնակցությունը պահպանելու ցանկությամբ դիմել է կազմակերպության անդամ երկրներին, մասնավորապես շեշտը դնելով Ադրբեջանի վրա: Այդ մասին երեքշաբթի օրը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլհան Պոլուխովը: Նրա խոսքով, վրացական կողմի առաջարկներն Ադրբեջանի ԱԳՆ են ուղարկվել եւ վերուղարկվել հանրապետության համապատասխան մարմիններ: «Վրացական կողմը կտեղեկացվի ըստ պատասխանների ուղարկման»,- ասել է Պոլուխովը: Նա նաեւ նկատել է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմանի ձեւաչափով պայմանագրեր: ԱՊՀ կազմից Վրաստանի ելքի պաշտոնական ընթացակարգն ավարտվում է օգոստոսի 18-ին: Այդ մասին ավանդական երկուշաբթի օրվա ճեպազրույցին հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան: 2008թ, օգոստոսի 18-ին Վրաստանի ԱԳՆ պաշտոնական ուղերձով ԱՊՀ-ին տեղեկացրեց կազմակերպության կազմից դուրս գալու` երկրի խորհրդարանի որոշման մասին: ԱՊՀ կանոնադրության համաձայն, երկրի պաշտոնական ելքը կազմակերպությունից տեւում է 12 ամիս: Համապատասխանաբար, պաշտոնական ընթացակարգը կավարտվի վաղը: «1969թ. Վիեննայի կոնվենցիայի համաձայն, Վրաստանը դեռեւս շարունակում է մնալ ԱՊՀ շրջանակներում ձեռք բերված, բայց կազմակերպության մեջ չմտնող երկրների վրա տարածվոքղ մի շարք միջազգային համաձայնագրերի մասնակիցը»,- ասել է Ջալագանիան: Նա նաեւ նշել է, որ Վրաստանը պատրաստ է երկկողմ ձեւաչափով շարունակել համագործակցությունը ԱՊՀ անդամների հետ, հաղորդում է Trend News-ը:

No comments: