Tert.am. 9-12-2009- Այսօր «Մարիոթ» հյուրոանոցում տեղի ունեցավ Միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված համաժողով, որին մասնակցում էին նաև ՀՀ վարչապետ Տիրգրան Սարգսյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը, ինչպես նաև Հայաստանում ԵԽ, ԵԱՀԿ և ՄԱԿ–ի ներկայացուցիչները։
«Դահլիճում կան ազատ աթոռներ, կարող ենք ենթադրել, որ կոռուպցիայի խնդիրը այնքան էլ չի մտահոգում մեր հանրությանը», – իր խոսքն այսպես սկսեց ՀՀ վարչապետը։
«Ցավոք, պետք է նշել, որ հայտնի դեղամիջոց, որը արմատախիլ կանի այս հիվանդությունը, գոյություն չունի։ Այն պետություններում, որտեղ կոռուպցիան ունի խորը արմատներ, իմ գնահատմամբ, այդ պետությունները թույլ են և այդ պետությունների ապագան վտանգված է։ Այդ պետությունները ժամանակակից մրցակցային դաշտում անխուսափելիորեն պարտվելու են՝ չկարողանալով ապահովել իրենց քաղաքացիների համար բարեկեցիկ կյանք, բարեկեցիկ միջավայր», – նշել է Տիգրան Սարգսյանը։
Խոսելով բազմաթիվ խնդիրների մասին՝ վարչապետը նշեց, որ շատ վտանգավոր է այն փաստը, որ մեր հասարակությանը հուզող առաջին հինգ հարցերի մեջ կոռուպցիան չի մտնում։ Տիգրան Սարգսյանը համարեց դա համար մեկ չարիքը։
ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը իր խոսքում նշեց, որ կոռուպցիան հիվանդություն է, որի դեմ կարելի է պայքարել և իրենք ուզում են Հայաստանին օգնել այդ պայքարում։ Վերջինիս խոսքով՝ շատ կարևոր է, որպեսզի այս հարցում դրական փոփոխության հասնելու համար կառավարությունը և հասարակությունը համագործակցեն։
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն էլ իր հերթին ասաց, որ այնտեղ, որտեղ կա կաշառակերություն, որտեղ կա կոռուպցիա, խոսք անգամ չի կարող լինել որևէ քաղաքականության իրականացման մասին։
«Կոռուպցիան հաղթահարելու համար անհրաժեշտ է իրականացնել քաղաքական, օրենսդրական, կադրային, գաղափարախոսական համալիր միջոցառումներ։ Մարդկանց բռնել, բանտ նստեցնելն ավելի հեշտ բան է, քան դա իրապես արմատախիլ անելը։ Կոռուպցիան լատենտային՝ այսինքն քողարկված հանցագործություն է, ուստի և ակնհայտ է, որ այդ լատենտային հանցագործության բացահայտման համար էական նշանակություն ունի հասարակության օգնությունը։ Մենք հասարակության սատարման կարիքն ունենք»,– նշեց Աղվան Հովսեփյանը։Wednesday, December 9, 2009
Մարդկանց բանտ նստեցնելն ավելի հեշտ է, քան կոռուպցիան արմատախիլ անելը. Աղվան Հովսեփյան
Tert.am. 9-12-2009- Այսօր «Մարիոթ» հյուրոանոցում տեղի ունեցավ Միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված համաժողով, որին մասնակցում էին նաև ՀՀ վարչապետ Տիրգրան Սարգսյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը, ինչպես նաև Հայաստանում ԵԽ, ԵԱՀԿ և ՄԱԿ–ի ներկայացուցիչները։
«Դահլիճում կան ազատ աթոռներ, կարող ենք ենթադրել, որ կոռուպցիայի խնդիրը այնքան էլ չի մտահոգում մեր հանրությանը», – իր խոսքն այսպես սկսեց ՀՀ վարչապետը։
«Ցավոք, պետք է նշել, որ հայտնի դեղամիջոց, որը արմատախիլ կանի այս հիվանդությունը, գոյություն չունի։ Այն պետություններում, որտեղ կոռուպցիան ունի խորը արմատներ, իմ գնահատմամբ, այդ պետությունները թույլ են և այդ պետությունների ապագան վտանգված է։ Այդ պետությունները ժամանակակից մրցակցային դաշտում անխուսափելիորեն պարտվելու են՝ չկարողանալով ապահովել իրենց քաղաքացիների համար բարեկեցիկ կյանք, բարեկեցիկ միջավայր», – նշել է Տիգրան Սարգսյանը։
Խոսելով բազմաթիվ խնդիրների մասին՝ վարչապետը նշեց, որ շատ վտանգավոր է այն փաստը, որ մեր հասարակությանը հուզող առաջին հինգ հարցերի մեջ կոռուպցիան չի մտնում։ Տիգրան Սարգսյանը համարեց դա համար մեկ չարիքը։
ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը իր խոսքում նշեց, որ կոռուպցիան հիվանդություն է, որի դեմ կարելի է պայքարել և իրենք ուզում են Հայաստանին օգնել այդ պայքարում։ Վերջինիս խոսքով՝ շատ կարևոր է, որպեսզի այս հարցում դրական փոփոխության հասնելու համար կառավարությունը և հասարակությունը համագործակցեն։
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն էլ իր հերթին ասաց, որ այնտեղ, որտեղ կա կաշառակերություն, որտեղ կա կոռուպցիա, խոսք անգամ չի կարող լինել որևէ քաղաքականության իրականացման մասին։
«Կոռուպցիան հաղթահարելու համար անհրաժեշտ է իրականացնել քաղաքական, օրենսդրական, կադրային, գաղափարախոսական համալիր միջոցառումներ։ Մարդկանց բռնել, բանտ նստեցնելն ավելի հեշտ բան է, քան դա իրապես արմատախիլ անելը։ Կոռուպցիան լատենտային՝ այսինքն քողարկված հանցագործություն է, ուստի և ակնհայտ է, որ այդ լատենտային հանցագործության բացահայտման համար էական նշանակություն ունի հասարակության օգնությունը։ Մենք հասարակության սատարման կարիքն ունենք»,– նշեց Աղվան Հովսեփյանը։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment