Wednesday, December 9, 2009

Դմիտրի Մեդվեդեւ. Ռուսաստանը շարունակելու է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը

News.am 9-12-2009- Ռուսաստանը դրական է վերաբերվում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների մերձեցմանն ու շարունակելու է նպաստել այդ գործընթացին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ դեկտեմբերի 9-ին ելույթ ունենալով եվրոպական եւ ասիական ԶԼՄ-ների համաժողովում: «Մենք դրական ենք վերաբերվում, որ 20-րդ դարում կուտակված ահռելի խնդիրները դուք փորձում եք լուծել՝ փոխադարձ զսպվածություն եւ փոխզիջման որոնում ցուցաբերելով»,- նշել է Մեդվեդեւը: Ռուսաստանի նախագահի խոսքով, կարեւոր է գիտակցել, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը «որեւէ մեկի դեմ ուղղված կարգավորում չէ, այլ արվում է միայն Հայաստանի եւ Թուրքիայի համար», հաղորդում է Trend News-ը:

No comments: