Wednesday, December 9, 2009

Իլհամ Ալիեւը Ֆրանսիա կատարելիք այցի ընթացքում քննարկելու է ղարաբաղյան կարգավորումը

News.am. 8-12-2009- Ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունների հարցերն ու ղարաբաղյան խնդիրն են քննարկվելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Ֆրանսիա կատարելիք երկօրյա այցի ընթացքում: Ինչպես հայտնում է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը, դեկտեմբերի 9-ին նախատեսված են Ալիեւի բանակցությունները Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բեռնար Քուշների հետ: Հանդիպմանը քննարկվելու են այնպիսի հարցեր, ինչպես ղարաբաղյան կարգավորման ներկա փուլն ու երկկողմ հարաբերությունները: Այցի ընթացքում քննարկվելու է դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար կարճաժամկետ այցերի ժամանակ վիզաներից փոխադարձ ազատման եւ հարկային ոլորտում տեխնիկական համագործակցությանն հարցերը: Փարիզ այցի ժամանակ Ադրբեջանցի նախագահը պաշտոնական հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի մոտ: Ալիեւը հանդիպելու է նաեւ Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի նախագահների հետ:

No comments: