Հարցազրույց Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանի հետ:
-Չնայած հարուցված խոչընդոտներին, վարչական դատարանի որոշումից հետո թիվ 10 ընտրատարածքն, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանին գրանցեց որպես պատգամավորի թեկնածու: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ որոշումը. ինչո՞ւ իշխանությունները տեղի տվեցին:
-Իշխանություններն ի սկզբանե մերժեցին Նիկոլ Փաշինյանին վերջին հինգ տարում ՀՀ-ում բնակվելու մասին տեղեկանք տալը: Իշխանություններն այդ խնդրի լուծմանը ստիպված եղան կրկին անդրադառնալ, երբ մենք դիմեցինք վարչական դատարան` այդ որոշման դեմ: Եվ այստեղ զուգադիպեց մի քանի հանգամանք. տեղեկանքի տրամադրումը մերժելիս ոստիկանության ներկայացրած անգրագետ ձեւակերպումները: Այդ խայտառակ անգրագիտության պատճառով նույնիսկ դատարանն էր կաթվածահար եղել: Իշխանությունների որոշման վրա ազդեց նաեւ վարչական բողոքի հմուտ եւ գրագետ ներկայացումն իրավաբաններ Վահե Հովսեփյանի եւ Լուսինե Սահակյանի կողմից, Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավարության պարբերական հանդիպումները միջազգային հանրության ներկայացուցիչների հետ, եւ դրան գումարվեց նաեւ այն փաստը, որ վճիռը հրապարակվելու օրը ՀՀ-ում էին Ագոյի խմբի ներկայացուցիչները: Այդ ամենը կաթիլ առ կաթիլ հավաքվել էր, եւ իշխանությունները ստիպված եղան փոխելու իրենց քաղաքական որոշումը, այլապես, եթե Փաշինյանին չգրանցեին, ապա դա չէր տեղավորվի ոչ իրավաբանության, ոչ էլ մարդկային տրամաբանության շրջանակներում:
-Նիկոլ Փաշինյանը գրանցվեց որպես պատգամավորության թեկնածու, փաստաբան Լուսինե Սահակյանը ներկայացրեց միջնորդություն` նրա խափանման միջոցը փոխելու համար, սակայն դատարանը մերժեց եւ Փաշինյանին շարունակում են պահել անազատության մեջ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ փաստը:
-Մինչեւ դատարանի մերժումը, ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, պատասխանելով Ազատություն ռադիոկայանի հարցին, օրենքի տեխնիկական մեջբերում էր արել, նույնը դատարանում հայտարարեց մեղադրող կողմը, երբ առարկում էր Փաշինյանի փաստաբանի միջնորդությանը: Եվ վստահ եմ, որ նույնն իր որոշման մեջ գրել է նաեւ դատավորը: Նրանք պարզապես հրապարակեցին կայացված քաղաքական որոշումը: Մինչդեռ, ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն` “Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով` որպես անմիջական գործող իրավունք”: Իսկ ընտրվելու իրավունքն անմիջականորեն գործող իրավունք է, եւ ըստ էության, այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել պատգամավորության թեկնածուի կարգավիճակ, նրա նկատմամբ կիրառված կալանքը պետք է վերացվեր: Այսինքն` պետության այն օղակը, որ պարտավոր է ապահովել թեկնածուների մեջ իրավահավասարություն, առանց նրա համաձայնության Նիկոլ Փաշինյանին կալանքի տակ պահելը Սահմանադրության կոպտագույն ոտնահարում է:
-Ձեր կարծիքով, որքա՞ն կպահեն անազատության մեջ, որքան ժամանակ են շարունակելու ոտնահարել Սահմանադրությունը:
-Եկեք հիշենք, որ այս պահի դրությամբ Հայաստանի բանտերում դեռ 15 քաղբանտարկյալ կա, որոնցից մեկն էլ Նիկոլ Փաշինյանն է: Նախկինում այդ թիվը մի քանի անգամ ավելի շատ էր, եւ յուրաքանչյուր քաղբանտարկյալի այս ռեժիմը կարողացել է պահել այնքան ժամանակ, որքան կարողացել է: Հիմա նույնը Նիկոլ Փաշինյանի դեպքում. անգամ օրենք խախտելով կպահեն նրան այնքան ժամանակ, որքան կկարողանան:
Նիկոլ Փաշինյանին անազատության մեջ պահելու դեպքում, որն է լինելու հաջորդ քայլը` նրա ազատ արձակմանը հասնելու համար: Ի՞նչ եք պատրաստվում անել այդ ուղղությամբ:
Ճանապարհներ կան: Մեկը` վերաքննիչ, վճռաբեկ բողոքներ բերելն է: Կա նաեւ մեկ այլ ճանապարհ. դիմելու ենք ԿԸՀ` ստանալու համար ոչ թե Գարեգին Ազարյանի մեկնաբանությունը, այլ` ԿԸՀ-ի դիրքորոշումը, եւ երբ գրավոր փաստաթուղթ ունենամ իմ ձեռքի տակ, դրանից հետո Մարդու իրավունքների պաշտպանի միջոցով դիմելու ենք ՍԴ: Այսինքն, եթե ԿԸՀ-ն զուտ տեխնիկական մեկնաբանություն կտա` արհամարհելով մարդու անմիջական, գործող իրավունքը, ապա այդպես կհակասի ՀՀ Սահմանադրությանը, եւ մենք Մարդու իրավունքների պաշտպանի միջոցով կդիմենք ՍԴ:
-Այս պահի դրությամբ, երբ Փաշինյանը գտնվում է անազատության մեջ, ինչպե՞ս եք իրականացնելու նրա քարոզարշավը:
-Մենք ընտրել ենք հետեւյալ ռազմավարությունը. տուն առ տուն քարոզչություն ենք իրականացնելու թիվ 10 ընտրատարածքի ընտրողների հետ: Բացի բանավոր խոսքից, մեր քարոզչական խմբերն իրենց հետ կտանեն նաեւ քարոզչական փաթեթ, որի միջոցով ընտրողը հնարավորություն կունենա առանց Նիկոլի շփվելու Նիկոլի հետ:
-Թիվ 10 ընտրատարածքում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. Նիկոլ Փաշինյանին սատարում է Հայ Ազգային Կոնգրեսը, իսկ իշխանությունները որեւէ թեկնածու չեն առաջադրել, ոչ էլ առայժմ պաշտոնապես սատարում են որեւէ մեկին: Ձեր կարծիքով, ինչո՞վ է սա պայմանավորված:
-Ես դեռ վաղ եմ համարում այս հարցին անդրադառնալը. իշխանությունների համար երբեք էլ ընտրությունները քաղաքական գործընթաց չեն եղել, այլ եղել են փողի, կրիմինալի եւ զոռբայության աջակցությամբ իրենց գործունեությունը երկարաձգելու միջոց: Ես չեմ ուզում այդ թեկնածուների վերաբերյալ մեկնաբանություններ տալ: Նրանցից Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել է, որ հանելու է իր թեկնածությունը` հօգուտ Փաշինյանի: Սա քաղաքական դիրքորոշում է: Իսկ մյուս երկուսի հետ կապված չեմ ուզում մեկնաբանություն անել: Իմ կարծիքով, իշխանությունը կարող է որոշել, թե հանուն որ թեկնածուի է օգտագործելու կեղծիքի մեքենան: Մենք գործ ենք ունենալու ոչ թե մրցակցության, ոչ թե անձի հետ, այլ` կեղծիքի մեխանիզմի հետ:
-Գալուստ Սահակյանը հայտարարել էր, թե իրենք խորհրդարանում մեծամասնություն են կազմում, ուստի նպատակահարմար չեն համարել ընտրություններին մասնակցելը, իսկ ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանը հայտարարել էր, թե Կենտրոն համայնքի իրենց հնարավոր թեկնածուներն արդեն ԲՀԿ ցուցակով պատգամավոր են դարձել:
-Չեմ ուզում մտնել այդ դաշտ, քանի որ նրանց մոտեցումը երբեք քաղաքական չի եղել: Գալուստ Սահակյանը դա ասել է ուղղակի ասելու համար: Եվ հետո, պետք է հաշվի առնել այն փաստը, որ ի սկզբանե ռեժիմը որոշել էր Նիկոլին չգրանցել: Հետո նրանք որոշումը փոխեցին, եւ հարկադրված եղան գրանցելու: Եթե ի սկզբանե հարկադրված լինեին գրանցելու, ապա չգիտեմ` ինչ դիրքորոշում կունենային ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ նրանք չեն կարող իրագործել այն, ինչ ուզում են իրագործել:
Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն են Նիկոլի շանսերը:
Մենք գնում ենք հաղթելու:
Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ
«Լրագիր» 9-12-2009Wednesday, December 9, 2009
ՄԵՆՔ ԳՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ

«Լրագիր» 9-12-2009
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment