Tuesday, January 12, 2010

Պատմության դասաժամերից մեկը վերաբերելու է 1990 թվականի Բաքվի ջարդերին

Panorama.am. 12-1-2010-«Հունվարի 13-19-ը ընկած ժամանակահատվածում բարձր դասարաններում պատմության դասաժամերից մեկը վերաբերելու է 1990 թվականին Բաքվի ջարդերին»,- այսօրվա ասուլիսում ասաց Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը Նա նշեց, որ այդ մասին շրջաբերականներ են ուղղարկվել բոլոր դպրոցների տնօրեններին: Հանրակրթության վարչության պետը նշեց, որ հանրապետության բոլոր դպրոցներին ուղղարկվել է այդ դասի մեթոդական ուղղեցույցը, որպեսզի ուսուցիչները դասաժամը կազմակերպեն այդ ձեռնարկի օգնությամբ:

No comments: