/PanARMENIAN.Net/ 11.01.2010 - Թուրքիան կողմնակից է Արձանագրությունների վավերացման ձգձգման գործընթացին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՀԳԱ-ի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:
«ՀՀ ՍԴ-ի Արձանագրությունների վերաբերյալ որոշումը դժվար թե արագացնի վավերացման գործընթացը Թուրքիայում», - ասել է Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, Արձանագրությունների վավերացման գործընթացի ձգձգումով Անկարան փորձում է որոշակի ճնշում գործադրել Հայաստանի վրա, եւ ստանալ որոշակի զիջումներ ԱՄՆ-ից եւ Երեւանից ղարաբաղյան հարցում:
Հունվարի 12-ն ՀՀ Սահմանադրական դատարանը կքննարկի Արձանագրությունները, որպեսզի որոշի նրանց համապատասխանելիությունը ՀՀ սահմանադրությանը:
Արձանագրությունները ստորագրվել են 2009 թ-ի հոկտեմբերի 10-ն, Ցյուրիխում: Փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութողլուն Շվեյցարիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարների ներկայությամբ: Համաձայն այդ փաստաթղթերի պետք է բացվի սահմանը (սահմանը փակ է 1993 թ-ց) եւ հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ:Monday, January 11, 2010
Թուրքիան կողմնակից է Արձանագրությունների վավերացման ձգձգման գործընթացին
/PanARMENIAN.Net/ 11.01.2010 - Թուրքիան կողմնակից է Արձանագրությունների վավերացման ձգձգման գործընթացին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՀԳԱ-ի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:
«ՀՀ ՍԴ-ի Արձանագրությունների վերաբերյալ որոշումը դժվար թե արագացնի վավերացման գործընթացը Թուրքիայում», - ասել է Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, Արձանագրությունների վավերացման գործընթացի ձգձգումով Անկարան փորձում է որոշակի ճնշում գործադրել Հայաստանի վրա, եւ ստանալ որոշակի զիջումներ ԱՄՆ-ից եւ Երեւանից ղարաբաղյան հարցում:
Հունվարի 12-ն ՀՀ Սահմանադրական դատարանը կքննարկի Արձանագրությունները, որպեսզի որոշի նրանց համապատասխանելիությունը ՀՀ սահմանադրությանը:
Արձանագրությունները ստորագրվել են 2009 թ-ի հոկտեմբերի 10-ն, Ցյուրիխում: Փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութողլուն Շվեյցարիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարների ներկայությամբ: Համաձայն այդ փաստաթղթերի պետք է բացվի սահմանը (սահմանը փակ է 1993 թ-ց) եւ հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment