News.am. 11-1-2010- Թուրքիայի Զբոսաշրջության եւ մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը չի հաստատել Վանի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին կրոնական արարողությունների համար բացելու դիմումը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Տուրիզմի եւ մշակույթի նախարար Գյունայը հայտարարել է, որ Ախթամարի Սուրբ Խաչը չի բացվելու եկեղեցական արարողությունների համար եւ գմբեթին էլ խաչ չի տեղադրվելու, քանի որ հիշյալ եկեղեցին չկա նման արարողություններ անցկացնելու թույլտվություն ստացած հաստատությունների ցանկում։
NEWS.am-ը հիշեցնում է, որ մոտ մեկ ամիս առաջ Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուն նշել էր, որ Ախթամարի Ս. Խաչ եկեղեցին կրոնական արարողությունների համար վերաբացելու նպատակով Թուրքիայի մշակույթի նախարարության հետ անհրաժեշտ թղթաբանական գործողությունները իրականացրել են: Նահանգապետը որպես բացման հնարավոր ամսաթիվ նշել էր 2010 թվականի սեպտեմբերի 12-ը եւ հայերին հրավիրել էր Վան:Monday, January 11, 2010
Ախթամարի Սուրբ Խաչը չի բացվելու եկեղեցական արարողությունների համար եւ գմբեթին էլ խաչ չի տեղադրվելու
News.am. 11-1-2010- Թուրքիայի Զբոսաշրջության եւ մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը չի հաստատել Վանի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին կրոնական արարողությունների համար բացելու դիմումը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Տուրիզմի եւ մշակույթի նախարար Գյունայը հայտարարել է, որ Ախթամարի Սուրբ Խաչը չի բացվելու եկեղեցական արարողությունների համար եւ գմբեթին էլ խաչ չի տեղադրվելու, քանի որ հիշյալ եկեղեցին չկա նման արարողություններ անցկացնելու թույլտվություն ստացած հաստատությունների ցանկում։
NEWS.am-ը հիշեցնում է, որ մոտ մեկ ամիս առաջ Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուն նշել էր, որ Ախթամարի Ս. Խաչ եկեղեցին կրոնական արարողությունների համար վերաբացելու նպատակով Թուրքիայի մշակույթի նախարարության հետ անհրաժեշտ թղթաբանական գործողությունները իրականացրել են: Նահանգապետը որպես բացման հնարավոր ամսաթիվ նշել էր 2010 թվականի սեպտեմբերի 12-ը եւ հայերին հրավիրել էր Վան:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment