Panorama.am. 11-1-2010- Այսօրվա ասուլիսում Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանն, անդրադառնալով դեկտեմբերին Երուսաղեմում տեղի ունեցած հայ և հույն հոգևորականների միջև տեղի ունեցած բախմանը, նշեց, որ նմանատիպ կոնֆլիկտներ ավանդաբար եղել են: Այս հակամարտության հիմքերը խորը պատմական արմատներ ունեն. դրանք գալիս են 6-րդ դարից:
Հիշեցնենք, որ հայ և հույն հոգևորականների միջև Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում տեղի էր ունեցել բախում, որն ավարտվել է ոստիկանների միջամտությամբ։
Հույն հոգևորականները փորձել են հայերին դուրս բերել տաճարի հայկական հատվածից՝ այդ ընթացքում դիմելով ոստիկանների օգնությանը։ Հայ հոգևորականի խոսքերով, հայերի շրջանում եղել են վիրավորներ:
Նման դեպքերը Երուսաղեմում տեղի են ունենում հիմնականում Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկի կամ Հարության եկեղեցական տոների կապակցությամբ: Պատճառն այն է, որ հույն հոգևորականներին դուր չի գալիս, որ ավանդաբար հայ հոգևորականները մեծ դերակատարում ունեն Երուսաղեմում տեղի ունեցող արարողությունների ժամանակ:
«Հին հակամարտություններն այսօր նորովի են դրսևորվում, սակայն դրանք այսօր առավել ևս անթույլատրելի են, քանի որ պայմանները և պատճառները, որոնք կային միջնադարում, այսօր չկան: Այս կոնֆլիկտը ուղղակի ամբիցիանների հարց է և այն իր մեջ որևէ բարոյական արդարացում չունի»,- հավելեց նա:
Վ. Դևրիկյանի խոսքերով, այս կոնֆլիկտում հայերը միշտ պաշտպանական դիրքում են եղել, քանի որ ավանդաբար պատմության մեջ հույներն են աշխատել նսեմացնել հայկական իրավունքները:
«Այսօր էլ նույն է շարունակվում, քանի որ նրանք չեն ընդունում Երուսաղեմի հայոց պատրիարքությանը` որպես Հակոբոս Տիրա Եղբոր առաքելական աթոռի հաջորդություն, այնպես որ անվերապահորեն կարելի է ասել, որ մեղքն իրենցն է: Հույների այդ քայլը պատիվ չի բերում թե Երուսաղեմի հունաց պատրիարքին, թե նրանց հոգևորականությանը»-ասաց նա:
Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Շահե քահանան նշեց, որ այդ միջադեպը շատ տխուր և քրիստոնյաների համար պախարակելի երևույթ է:
«Հույների այդ արգրեսիվությունը գալիս է տեղի իշխանությունների թելադրանքից և նրանք գործիք են դառնում այդ կոնֆլիկտում»,-ասաց նա:
Նա նշեց, որ խնդիրը նաև այն է, որ Իսրայել պետությունը անգամ չի էլ ճանաչում հայոց պետականությունը, դրա համար մեր պետությունն այդ կոնֆլիկտիներին չի կարող միջամտել:
«Մեր հոգևորականությունը զինվորյալ է այնտեղ, մենք ստիպված բռունցքի ուժով ենք պահպանում մեր տարածքները, այլապես մենք կորած ենք: Իմ կարծիքով, սա մեր ինքնության պաշտպանության խնդիրն է, որ մենք ուղղակի պետք է անենք միասին»,- հավելեց նա:
Շահեն քահանայի խոսքերով, կոնֆլիկտի խորքում շատ ուժեր կան: Նա նշեց, որ հրեական պետության խնդիրը Սիոն լեռան շրջակայքում ապրող հայերին տեղահան անելն է:Monday, January 11, 2010
«Հույներն աշխատել են նսեմացնել հայկական իրավունքները»

Շահեն քահանայի խոսքերով, կոնֆլիկտի խորքում շատ ուժեր կան: Նա նշեց, որ հրեական պետության խնդիրը Սիոն լեռան շրջակայքում ապրող հայերին տեղահան անելն է:
برچسبها:
Սփյուռք
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment