News.am. 11-1-2010- «Տարվա սկզբին ռուս եւ թուրք քաղաքական գործիչների կողմից դրսեւորվող ակտիվությունը պետք է դրականորեն ազդի ԼՂ խնդրի կարգավորման վրա»,- «Թրենդին» տված հարցազրույցում ասել է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Գուսմանը, նկատի ունենալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Մոսկվա եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երեւան այցելությունները: Նրա խոսքով, պետք է հասկանալ, որ ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված հարցերը անմիջականորեն գտնվում են այն ջանքերի համատեքստում, որոնք գործադրում են միջնորդները եւ հարաբերությունների այն զարգացումը, որ նկատվում է վերջին ժամանակներս Հայաստանի ու Թուրքիայի միջեւ, անպայման կանդրադառնա խնդրի կարգավորման վրա:
«Ռուսաստանն, իմ կարծիքով, ԼՂ հակամարտության կարգավորմամբ ամենաշահագրգռված երկրներից է, իհարկե Հայաստանից ու Ադրբեջանից հետո»,- ասել է նա ու հավելել, որ Ռուսաստանն իհարկե, ձեռնարկում է կարեւոր քայլեր, որոնք խոսում են Ռուսաստանի անաչառ ու պարկեշտ միջնորդ լինելու ցանկության մասին: «Սակայն ինչ ջանքեր էլ գործադրի Մոսկվան կամ մյուս միջնորդները, այդ հակամարտության լուծումը անմիջականորեն Հայաստանի ու Ադրբեջանի ձեռքերում է, որոնք պետք է այն լուծեն»,- կարծիք է հայտնել նա:
«Եթե խոսենք ԼՂ խնդրում զիջումների հարցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին աջակցելու Ռուսաստանի դերի մասին, ապա հարց է առաջանում, թե բավարա՞ր է այդ աջակցությունը համեմատած այն դժգոհության հետ, որը կարող է առաջ գալ Հայաստանի ներսում նման զիջումների արդյունքում»,- ասել է Գուսմանը:Monday, January 11, 2010
Միխայիլ Գուսման. Ռուսաստանն, իմ կարծիքով, ԼՂ հակամարտության կարգավորմամբ ամենաշահագրգռված երկրներից է
News.am. 11-1-2010- «Տարվա սկզբին ռուս եւ թուրք քաղաքական գործիչների կողմից դրսեւորվող ակտիվությունը պետք է դրականորեն ազդի ԼՂ խնդրի կարգավորման վրա»,- «Թրենդին» տված հարցազրույցում ասել է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Գուսմանը, նկատի ունենալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Մոսկվա եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երեւան այցելությունները: Նրա խոսքով, պետք է հասկանալ, որ ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված հարցերը անմիջականորեն գտնվում են այն ջանքերի համատեքստում, որոնք գործադրում են միջնորդները եւ հարաբերությունների այն զարգացումը, որ նկատվում է վերջին ժամանակներս Հայաստանի ու Թուրքիայի միջեւ, անպայման կանդրադառնա խնդրի կարգավորման վրա:
«Ռուսաստանն, իմ կարծիքով, ԼՂ հակամարտության կարգավորմամբ ամենաշահագրգռված երկրներից է, իհարկե Հայաստանից ու Ադրբեջանից հետո»,- ասել է նա ու հավելել, որ Ռուսաստանն իհարկե, ձեռնարկում է կարեւոր քայլեր, որոնք խոսում են Ռուսաստանի անաչառ ու պարկեշտ միջնորդ լինելու ցանկության մասին: «Սակայն ինչ ջանքեր էլ գործադրի Մոսկվան կամ մյուս միջնորդները, այդ հակամարտության լուծումը անմիջականորեն Հայաստանի ու Ադրբեջանի ձեռքերում է, որոնք պետք է այն լուծեն»,- կարծիք է հայտնել նա:
«Եթե խոսենք ԼՂ խնդրում զիջումների հարցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին աջակցելու Ռուսաստանի դերի մասին, ապա հարց է առաջանում, թե բավարա՞ր է այդ աջակցությունը համեմատած այն դժգոհության հետ, որը կարող է առաջ գալ Հայաստանի ներսում նման զիջումների արդյունքում»,- ասել է Գուսմանը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment