Monday, January 11, 2010

«Շնորհակալության» միջազգային օրը

Report.am. 11-1-2010- Այսօր տարվա «ամենաքաղաքավարի» օրն է` նշվում է «Շնորհակալության» միջազգային օրը: Յուրաքանչյուր ոք գիտակցում է քաղաքավարի վարվելակերպի կարևորությունն ու դրա նշանակությունն առօրյա կյանքում, սակայն երախտագիհության կամ շնորհակալության մեծ մասը արտահայտվում է անգիտակցաբար։ Արժե իմանալ, որ երախտագիտություն արտահայտող բառերը մոգական հատկություն ունեն, որոնց միջոցով մարդիկ միմյանց երջանկություն են նվիրում, ուշադրություն և դրական էմոցիաներ են հաղորդում, առանց ինչի կյանքը կդառնար մռայլ և աղքատ: Հոգեբանները համոզված են, որ երախտագիտություն արտահայտող բառերը «բանավոր գուրգուրանք են», որոնք ընդունակ են հանգստացնելու և տաքացնելու իրենց ջերմությամբ: Գլխավորն այն է, որ այդ բառերն արտաբերվեն ի սրտե:

No comments: