
News.am. 11-1-2009- «Մեր ընտանիքն իր փրկությամբ եւ կյանքով պարտական է ֆրանսահայերին, որոնք փրկեցին մեզ, երբ մեզ արտաքսեցին Թուրքիայից: Մեր գրպանում ոչ մի գրոշ չկար, բայց մեր հայ ընկերներն օգնեցին մեզ: Մի հայ կին հյուրընկալեց մեզ իր կացարանում, որտեղ մենք բավական երկար ապրեցինք:
Ես ոչ մի կերպ չեմ կարող հերքել այն քաջագործությունները, որ մեզ համար արել են հայերը»,- թուրքական Hurriyet Daily News-ին տված հարցազրույցում հայտնել է սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի 80-ամյա թոռը՝ Բեյզադե Բյուլենթ Օսմանը:
Նշենք, որ երիտթուրքերի կողմից 1909թ. ապրիլի 27-ին Աբդուլ Համիդի հակահեղափոխական ապստամբության ճնշումից հետո սուլթանը գահընկեց արվեց եւ ձերբակալվեց: Մինչեւ 1912թ. նա պահվում էր Սալոնիկում, ապա տեղափոխվեց Կոստանդնուպոլիս, որտեղ մահացավ անազատության մեջ: Իսկ Օսմանյան դինաստիայի ներկայացուցիչները արտաքսվեցին երկրից:
Օսմանը նշում է նաեւ, որ «ես ճշմարտության կողմն եմ, սակայն մենք պետք է նայենք ապագային: Գերմանացիներն ու ֆրանսիացիները եւս ոչնչացրել են իրար, բայց կարողացել են երկխոսություն հաստատել:
Ես հաճախ եմ տեսել իմ մորը լացելիս եւ հուսալիս, որ Քեմալ Մուստաֆա Աթաթուրքը (թուրքական առաջին հանրապետության հիմանդիրը- NEWS.am) կձախողվի եւ մենք հնարավորություն կունենանք վերադառնալ հայրենիք: Նա եւ իմ տատը շատ էին ցանկանում, որ մենք թուրքերեն սովորեինք: Բայց իմ հայրը հանրապետական էր եւ, վերջնարդյունքում, աջակցում էր Աթաթուրքին»:
Նշենք, որ 1984-86թ.թ. Արեւելյան Անատոլիայում եւ Օտտոմանյան կայսրության մյուս հատվածներում երկրի քրիստոնյա եւ, առաջին հերթին, հայկական բնակչության զանգվածային կոտորածներ եղան, որոնք իրականացվեցին Աբդուլ Համիդ 2-րդի հրամանով:
No comments:
Post a Comment