Tert.am. 2-3-2010- Թուրքական արդարադատությունը պահանջում է «Ժողովրդավարական հասարակություն» (ներկայիս «Խաղաղություն և ժողովրդավարություն») քրդամետ կուսակցության նախկին նախագահ Ահմեթ Թուրքին դատապարտել 20 տարվա, իսկ կուսակցության փոխնախագահ Այսել Թուղլուքին` մինչև 8 տարվա ազատազրկման:
Milliyet օրաթերթի փոխանցմամբ` Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ «Ժողովրդավարական հասարակություն» քրդամետ կուսակցության փակումից հետո Ահմեթ Թուրքի և Այսել Թուղլուքի դեմ առաջադրվել են «ահաբեկչական կազմակերպության քարոզչությամբ զբաղվելու» և «ահաբեկչական կազմակերպության գործունեության շրջանակում հանցագործին գովաբանելու» մեղադրանքներ:
Tuesday, March 2, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment