Report.am. 2-3-2010- Քաղաքային բնակչության աճի հետևանքով մեծ քաղաքները վերածվում են «դանդաղ գործողության ռումբի»: Կալիֆորնիայի համալսարանի գիտնական Ռոջեր Բայլհեմը կազմել է աշխարհի քաղաքների քարտեզը, որտեղ մոտակա 40 տարիների ընթացքում կարող են լինել ավերիչ երկրաշարժեր: Սեյսմիկ տեսակետից Ստամբուլը մեկն է այդ քաղաքներից: Միայն վերջին 50 տարվա ընթացքում այնտեղ բնակչության թիվը 1 միլիոնից հասել է 10 միլիոնի, ընդ որում տները կառուցվել են առանց սեյսմիկ վտանգները հաշվի առնելու: «Դանդաղ գործող ռումբի մեխանիզմով» քաղաքների թվին կարելի է դասել նաև Կարաչին, Կատմանդուն, Լիման և շատ այլ խիտ բնակեցված քաղաքներ: Հաիթիի երկրաշարժը եթե լիներ Թեհրանում, զոհերի թիվը կարող էր հասնել միլիոնի: Իրանի որոշ գիտնականներ արդեն դիմել են ղեկավարությանը` մայրաքաղաքը տեղափոխելու առաջարկով, քանի որ Թեհրանը գտնվում է երկրակեղևի ակտիվ ճեղքվածքի վրա: Դժվար իրավիճակ է ստեղծվել նաև հին շինություններով հարուստ քաղաքներում` Լիսաբոնում, Մեսսինայում, Տիրանայում, Աթենքում: Այստեղ էլ 6-ից 7 բալանոց երկրաշարժերը ավերիչ հետևանքներ կունենան:Wednesday, March 3, 2010
«ԴԱՆԴԱՂ ԳՈՐԾՈՂՈւԹՅԱՆ ՌՈւՄԲԵՐ»
Report.am. 2-3-2010- Քաղաքային բնակչության աճի հետևանքով մեծ քաղաքները վերածվում են «դանդաղ գործողության ռումբի»: Կալիֆորնիայի համալսարանի գիտնական Ռոջեր Բայլհեմը կազմել է աշխարհի քաղաքների քարտեզը, որտեղ մոտակա 40 տարիների ընթացքում կարող են լինել ավերիչ երկրաշարժեր: Սեյսմիկ տեսակետից Ստամբուլը մեկն է այդ քաղաքներից: Միայն վերջին 50 տարվա ընթացքում այնտեղ բնակչության թիվը 1 միլիոնից հասել է 10 միլիոնի, ընդ որում տները կառուցվել են առանց սեյսմիկ վտանգները հաշվի առնելու: «Դանդաղ գործող ռումբի մեխանիզմով» քաղաքների թվին կարելի է դասել նաև Կարաչին, Կատմանդուն, Լիման և շատ այլ խիտ բնակեցված քաղաքներ: Հաիթիի երկրաշարժը եթե լիներ Թեհրանում, զոհերի թիվը կարող էր հասնել միլիոնի: Իրանի որոշ գիտնականներ արդեն դիմել են ղեկավարությանը` մայրաքաղաքը տեղափոխելու առաջարկով, քանի որ Թեհրանը գտնվում է երկրակեղևի ակտիվ ճեղքվածքի վրա: Դժվար իրավիճակ է ստեղծվել նաև հին շինություններով հարուստ քաղաքներում` Լիսաբոնում, Մեսսինայում, Տիրանայում, Աթենքում: Այստեղ էլ 6-ից 7 բալանոց երկրաշարժերը ավերիչ հետևանքներ կունենան:
برچسبها:
Զանազան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment