Wednesday, March 3, 2010

Թայիփ Էրդողանն ապավինում է Օբամայի ողջամտությանը

Tert.am. 3-3-2010- Թուրք-ամերիկյան համագործակցությունն իր ամենածաղկուն ժամանակաշրջանում է, և այդ համագործակցությանը չեն կարող վնասել այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսին է ԱՄՆ-ի Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը: Այս մասին, CNNTurk-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Այդ հարցում ես վստահում եմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին մոտիկից հետևող ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի` որպես առաջնորդի ողջամտությանը»,- ասել է Էրդողանը` ավելացնելով, որ Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերը պետք է ուսումնասիրել ոչ թե Ներկայացուցիչների պալատում, այլ համալսարաններում:

No comments: