/PanARMENIAN.Net/ 03.03.2010 - ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումն էականորեն կփչացնի Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախկին ԱԳՆ ղեկավար Արման Մելիքյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ Կոնգրեսի այդ քայլը կարող է տարածաշրջանում նոր գործընթացների առաջացման պատճառ դառնալ, օրինակ ռուս-թուրքական հարաբերությունների խորացման: ԼՂՀ նախկին ԱԳՆ ղեկավարը չի բացառում, որ ռուս-թուրքական մերձեցումը կարող է խնդիրներ ստեղծել Հայաստանի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
Միաժամանակ Արամ Մելիքյանը նշել է, որ ԱՄՆ վերջին ժամանակներն այնպիսի քաղաքականություն է վարում, որը կհեռացնի Անկարային Վաշինգտոնից:
Իր հերթին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը նշել է, որ եթե մինչեւ ապրիլի 24 (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր) Թուրքիան չվավերացնի Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները, ապա Պետրոսյանի կարծիքով, Երեւանը կարող է դադարեցնել Թուրքիայի հետ սկսած գործընթացը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:
2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:Wednesday, March 3, 2010
ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը կարող է նոր գործընթացների հանգեցնել Կովկասում
/PanARMENIAN.Net/ 03.03.2010 - ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումն էականորեն կփչացնի Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախկին ԱԳՆ ղեկավար Արման Մելիքյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ Կոնգրեսի այդ քայլը կարող է տարածաշրջանում նոր գործընթացների առաջացման պատճառ դառնալ, օրինակ ռուս-թուրքական հարաբերությունների խորացման: ԼՂՀ նախկին ԱԳՆ ղեկավարը չի բացառում, որ ռուս-թուրքական մերձեցումը կարող է խնդիրներ ստեղծել Հայաստանի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
Միաժամանակ Արամ Մելիքյանը նշել է, որ ԱՄՆ վերջին ժամանակներն այնպիսի քաղաքականություն է վարում, որը կհեռացնի Անկարային Վաշինգտոնից:
Իր հերթին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը նշել է, որ եթե մինչեւ ապրիլի 24 (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր) Թուրքիան չվավերացնի Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները, ապա Պետրոսյանի կարծիքով, Երեւանը կարող է դադարեցնել Թուրքիայի հետ սկսած գործընթացը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:
2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment