Friday, March 5, 2010

Ինչ կասեն Ամերկացի Կոնգրեսակաները Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի մասին

Կոնգրեսական Ադամ Շիֆֆը ողջունում է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը
-Կոնգրեսական, Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի հեղինակ Ադամ Շիֆֆը ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում բանաձեւի ընդունումը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Ադամ Շիֆֆի մամլո քարտուղար Շոն Օբլաքը: «Պատմության փաստագրված եւ ակնհայտ փաստերը քննարկման ենթակա չեն: Մեկուկես միլիոն հայեր կանխամտածված կերպով սպանվել են XX դարի առաջին ցեղասպանության արդյունքում: Եթե մենք ցանկանում ենք ապագայում խուսափել այդ սարսափելի հանցագործությունից, մենք պետք է պատրաստ լինենք դատապարտելու ցեղասպանությունը, անկախ այն բանից, թե որտեղ եւ երբ է այն իրագործվել»,- ասվում է Ադամ Շիֆֆի հայտարարության մեջ: Նրա խոսքով, բանաձեւի ընդունումը կոմիտեում կօգնի վերացնելու ԱՄՆ Կոնգրեսում 252 բանաձեւի առաջխաղացման ճանապարհին առկա խոչընդոտները: «Ես Կոնգրեսում իմ գործընկերների հետ կաշխատեմ, որպեսզի ապահովեմ այդ կարեւոր օրինագծի ընդունումը»,- ասել է կոնգրեսականը: Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը Ներկայացուցիչների պալատ կուղարկվի վերջնական քվեարկության համար: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ավելի քան 20 երկրներ, այդ թվում` Կանադան, Իտալիան, Շվեդիան, Ֆրանսիան, Արգենտինան եւ Ռուսաստանը, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանը: Վաշինգտոնը փորձում է ժամանակ շահել Թուրքիայի խորհրդարանի կողմից Արձանագրությունների վավերացման համար -Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Գիբբսը ակնարկեց, որ ԱՄՆ վարչակազմը փորձում է ժամանակ շահել, որպեսզի թուրքական խորհրդարանը վավերացնի 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները: «Մեր ուշադրությունն ուղղված է այն բանին, որպեսզի առաջընթացի հասնենք այդ հարցում, որը գրեթե մեկ դար բաժանել է երկու երկրները: Դժվար դիվանագիտական աշխատանքով եւ պետքարտուղար Քլինթոնի ջանքերով մենք առաջընթացի հասանք: Մենք Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման շեմին ենք»,- ասաց Գիբբսը, հաղորդում է AP-ն: Լինն Վուլսի. Ես արդեն 18 տարի սպասում եմ, մինչեւ ընդունվի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը - Ես արդեն տասնութ տարի սպասում եմ, մինչեւ ընդունվի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Այդ մասին ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման եւ Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունման հարցի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ հայտնեց Լինն Վուլսին (Ֆլորիդա): Ընդ որում, նա բոլորին կոչ արեց բանաձեւի ընդունման կողմից քվեարկել: «Ժխտել Հայոց ցեղասպանությունը նշանակում է ժխտել զոհերի հիշատակը: Որոշ կոնգրեսականներ ասում են, որ այժմ նման որոշում ընդունելու համար ամենահարմար պահը չէ: Այդժամ հարց է ծագում` եթե ոչ այժմ, ապա ե՞րբ: Ե՞րբ կգա այդ հարմար ժամանակը»,- նշեց Վուլսին` ավելացնելով, որ ԱՄՆ-ն պետք է միանա Ամերիկայի 42 նահանգներին եւ ՆԱՏՕ-ի 11 պետություններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: «Մենք պետք է մարդու իրավունքների պաշտպանների շարքը կանգնենք»,- նշեց Վուլսին: Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա: 2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում: 252 բանաձեւը չի կարող խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին - «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում քվեարկելով Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի օգտին` մենք հանդես չենք գալիս թուրքական պետության դեմ»,- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում լսումների ժամանակ հայտնեց Միննեսոտայից կոնգրեսական Կիտ Էլլիսոնը: Ինչպես նկատեց կոնգրեսականը, այդ բանաձեւը չի կարող խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, չնայած, որ կարող է օգտագործվել ուրիշների կողմից: «Սակայն, անկախ ամեն ինչից, մենք պետք է աջակցենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- ընդգծեց նա: Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը: Բիլլ Դելահանթ. ԱՄՆ-ն չպետք է սպառնալիքի տակ դնի այն, ինչին հասել են Հայաստանն ու Թուրքիան -«Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունումը կարող է խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այդ իսկ պատճառով ես հանդես եմ գալիս բանաձեւի ընդունման դեմ»,- ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման եւ Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունման հարցի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ հայտնեց կոնգրեսական Բիլլ Դելահանթը (Մասսաչուսեթս): Նրա խոսքով, Հայաստանն ու Թուրքիան ներկա պահին պատմական պահի են հասել իրենց հարաբերություններում, եւ երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը կարող է կայունության հանգեցնել ողջ տարածաշրջանում: «Արձանագրությունների վավերացման դեպքում կբացվի Եվրոպայի վերջին փակ սահմանը»,- ասաց Դելահանթը` ավելացնելով, որ դրանից Հայաստանը միայն կշահի, ինչպես նաեւ Եվրամիության անդամ դառնալու հնարավորություն կստանա: Նրա կարծիքով, ԱՄՆ-ն չպետք է իր որոշմամբ սպառնալիքի տակ դնի այդ գործընթացը: Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա: 2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում: Կոնգրեսական Ջիմ Կոստան Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման կողմից է քվերակելու - Ֆրեզնոյից (Կալիֆոռնիայի նահանգ) կոնգրեսական Ջիմ Կոստան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում իր գործընկերներին կոչ է արել Հայոց ցեղասպանության 95-ամյակի նախաշեմին ճանաչել XX դարի առաջին ցեղասպանության պատմական փաստը: «Իմ քաղաքում` Ֆրեզնոյում, շատ հայեր կան, որոնք Ցեղասպանությունից մազապուրծ եղածների ժառանգներն են: Ես լսել եմ նրանց պատմությունները հայ ընտանիքների զանգվածային գնդակահարությունների ու բռնագաղթերի մասին»,- ասաց կոնգրեսականը` ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ: Ջիմ Կոստան կոնգրեսականներին հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանությունը նախադեպ դարձավ աշխարհում իրագործված մնացած ցեղասպանությունների համար, եւ ԱՄՆ-ն չպետք է ենթարկվի Թուրքիայի ճնշմանը: «Ես Թուրքիայի դաշնակիցներին կոչ եմ անում հաշտվել պատմության հետ եւ ճանաչել այն: Այստեղ շատերն ասում են, որ այժմ ամենահարմար պահը չէ այդ փաստի ճանաչման համար, բայց ես հարց եմ տալիս` ե՞րբ կգա այդ հարմար պահը: Որքա՞ն երկար մենք կարող ենք ժխտել Հայոց ցեղասպանության փաստը: Ես բանաձեւի ընդունման օգտին կքվեարկեմ ի հիշատակ այն ընտանիքների, որոնց պատմությունները ես լսել եմ Ֆրեզնոյում»,- հայտնեց Ջիմ Կոստան: Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը: Ջեֆ Ֆլեյք. ԱՄՆ-ն չի կարող դատավորի դեր խաղալ պատմական իրադարձությունների հարցում - «Որքան ես հասկանում եմ, Հայոց ցեղասպանությունն իսկապես իրագործվել է, բայց մենք չպետք է քննարկենք այդ հարցը, քանի որ ԱՄՆ-ն չի կարող դատավորի դեր խաղալ պատմական իրադարձությունների հարցում»,- ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման եւ Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունման հարցի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ հայտնեց կոնգրեսական Ջեֆ Ֆլեյքը: Կոնգրեսականի խոսքով, ինքը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի դեմ է քվեարկելու, քանի որ Հայոց ցեղասպանությունը Միացյալ Նահանգների խնդիրը չէ: Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը: Ջեֆֆ Ֆորտնբերրի. Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը «կխոչընդոտի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը» -«Ես չեմ կասկածում, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանության է իրագործվել, դա պատմական ճշմարտություն է»,- Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հարցի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ հայտնեց Տեխաս նահանգից կոնգրեսական Ջեֆֆ Ֆորտնբերրին: Կոնգրեսականը նկատեց, որ թեեւ չի կասկածում Ցեղասպանության իրագործման փաստի հարցում, բայց հաջող չի համարում այդ բանաձեւի շուրջ քվեարկության համար ընտրված ժամանակը: «Լավ կլիներ, եթե Հայաստանն ու Թուրքիան միմյանց հետ քննարկեին այդ խնդիրը»,- նկատեց նա: Ջեֆֆ Ֆորտնբերրին նշեց նաեւ, որ, ընդունելով բանաձեւը, ԱՄՆ-ն կխոչընդոտի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացին: Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը: Ջոն Պենս.«Հիմա «հարմար ժամանակ չէ», որպեսզի Վաշինգտոնը ճանաչի Հայոց ցեղասպանությունը -«Ես հավատում եմ, որ Օսմանյան կայսրությունում իրագործվել է Հայոց ցեղասպանություն, սակայն ես չեմ կարող Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման կողմ քվեարկել», - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի` Հայոց ցեղասպանության ճանաչման 252 բանաձեւի ԱՄՆ-ի ընդունման մասին լսումների ժամանակ հայտարարել է կոնգրեսմեն Ջոն Պենսը (Ինդիանա): Նրա խոսքերի ահմաձայն, հիմա հարմար ժամանակ չէ նման որոշում ընդունելու համար, քանի որ ԱՄՆ-ն գտնվում է պատերազմական փուլում, իսկ Թուրքիան նրա ռազմավարական գործընկերն է ՆԱՏՕ-ում: «Ես` որպես ամերիկացի չեմ կարող վնասել իմ ժողովրդին», - ասել է Պենսը: Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա: 2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում: Էդ Ռոյս. Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն ուղղված չէ Թուրքիայի դեմ -«Կալիֆոռնիա նահանգն արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ այժմ ԱՄՆ Կոնգրեսի հերթն է»,- ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման եւ Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունման հարցի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ հայտնեց Կալիֆոռնիա նահանգից կոնգրեսական Էդ Ռոյսը: Կոնգրեսականի խոսքով, այս բանաձեւն ուղղված է այն բանին, որպեսզի ԱՄՆ-ն ճանաչի եւ արձանագրի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության իրագործման փաստը: «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Միացյալ Նահանգները հետ են մնացել աշխարհի մյուս երկրներից»,- նկատեց նա: Դրա հետ մեկտեղ Էդ Ռոյսն ընդգծեց, որ այդ բանաձեւն ուղղված է ոչ թե Թուրքիայի, այլ Օսմանյան կայսրության իրագործած հանցագործության դեմ: «Այնպես որ պետք է ճանաչել Ցեղասպանությունն ու չենթարկվել ճնշմանը»,- ընդգծեց կոնգրեսականը: Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը: Դոնալդ Փայն. ԱՄՆ-ն ճիշտ կվարվի` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը -«Ժամանակին Ադոլֆ Հիտլերը, օգտվելով այն բանից, որ մարդկությունը մոռացել է Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության մասին, հարձակվեց Եվրոպայի վրա»,- ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման եւ Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունման հարցի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ հայտնեց կոնգրեսական Դոնալդ Փայնը: Կոնգրեսականի խոսքով, հարկավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ Ամերիկայի արդեն 42 նահանգներ եւ ՆԱՏՕ-ի 11 պետություններ ճանաչել են այն, եւ անգամ Եվրախորհրդարանի փաստաթղթերում է խոսվում Հայոց ցեղասպանության մասին: «Ելնելով վերը ասվածից` կարծում եմ, որ ԱՄՆ-ն ճիշտ կվարվի` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը»,- նշեց նա: Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը: Գարի Աքերման. ԱՄՆ Կոնգրեսն այլեւս չպետք է հետաձգի Հայոց ցեղասպանության ճանաչումը - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեն չի կարող կրկին հետաձգել Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այդ մասին ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման եւ Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունման հարցի վերաբերյալ Կոմիտեի լսումների ժամանակ հայտնեց կոնգրեսական Գարի Աքերմանը (Նյու-Յորք): «Այսօր դահլիճում ներկա են Հայոց ցեղասպանության ականատեսներ, նրանցից մեկը 98 տարեկան կին է, դեռ որքա՞ն կարող են նրանք սպասել: Մենք պետք է նրանց կրկին ասենք, որպեսզի հաջորդ տարի՞ դիմեն մեզ: Պատմությունը պետք է ճանաչվի: Այդ խնդիրը պետք է լուծվի այստեղ եւ հիմա»,- հայտնեց Աքերմանը: Կոնգրեսական Կրիս Սմիթը (Նյու-Ջերսի) իր հերթին ասաց, որ Թուրքիան Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված ագրեսիվ քարոզչություն է վարում, եւ ԱՄՆ Կոնգրեսը չպետք է անտարբեր մնա այդ հարցի նկատմամբ: Ընդ որում, նա ավելացրեց, որ Կոնգրեսը ցեղասպանության ճանաչման փորձ ունի, քանի որ նախկինում ճանաչել է Հոլոքոստը: «Մենք չպետք է Թուրքիայի կողմից հանցագործության ժխտման մասնակիցը դառնանք»,- նշեց Կրիս Սմիթը: Դրա հետ մեկտեղ նա նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն անցյալը ճանաչելու դեպքում: Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա: 2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:

No comments: