Friday, March 5, 2010

Սպիտակ տունը հայ-թուրքական Արձանագրությունների առնչությամբ հայտարարություն է արել

Tert.am. 4-3-2010- Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Թուրքիայի խորհրդարանի կողմից հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումը կհեշտացնի խնդիրների լուծումը: Այս մասին, Cihan գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ռոբերտ Գիբսը: Նա նշել է, որ Վաշինգտոնի կարծիքով, Թուրքիայի Ազգային մեծ ժողովը պետք է վավերացնի Արձանագրությունները։

No comments: