Tuesday, March 2, 2010

Թուրքիան հայկական բանաձևի դեմ դուրս է բերում գլխավոր դիվանագետին

Tert.am. 2-3-2010- Առաջիկա օրերին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն կմեկնի Միացյալ Նահանգներ, որտեղ ամերիկացի օրենսդիրներին կնախազգուշացնի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման դեպքում հնարավոր հետևանքների մասին: Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman օրաթերթը: Հիշեցնելով, որ այս պահին Միացյալ Նահանգներում է գտնվում թուրքական երկու պատվիրակություն, որոնք ամերիկյան վարչակազմին պետք է նախազգուշացնեն բանաձևի ընդունման դեպքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի արգելակման վտանգի մասին, պարբերականը, գրում է, որ այդ հարցում գլխավոր նախազգուշացումը կանի Դավութօղլուն։ Նշենք, որ թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկա պահին երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Եգիպտոսում:

No comments: