Wednesday, March 10, 2010

Թուրքական իշխանությանն ու ընդդիմությանը միավորել է Ցեղասպանության բանաձևը

Report.am. 10-3-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն շնորհակալություն է հայտնել երկրի ընդդիմությանը` Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևի դեմ պայքարում իշխանություններին աջակցելու համար: Թուրքական Hurriyet օրաթերթի փոխանցմամբ` Ահմեթ Դավութօղլուն, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը տապալելու նպատակով Վաշինգտոն գործուղված խորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իր գոհունակությունն է հայտնել բանաձևի դեմ իշխանություն-ընդդիմություն միասնական պայքարի առնչությամբ: «Շատ կարևոր էր, որ մեր խորհրդարանը միաձայն հանդես եկավ մեր ազգին հետաքրքրող հարցի առնչությամբ: Իշխանություն-ընդդիմություն միասնական պայքար մղեցինք, ինչ համար շատ շնորհակալ եմ: Ցանկանում եմ, որպեսզի հետագա գործընթացում ևս մեր միասնականությունը շարունակվի»,- հայտարարել է Դավութօղլուն:

No comments: