/PanARMENIAN.Net/ 03.03.2010 - Կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարություն է տարածել Սումգայիթում հայկական ջարդերի 22-ամյակի կապակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել կոնգրեսականի մամլո քարտուղար Շոն Օբլակը: Շիֆի հայտարարությունն կընդգրկվի ԱՄՆ Կոնգրեսի նիստերի եւ բանավեճերի պաշտոնական զեկույցում:
«Լրացավ Սումգայիթում հայկական ջարդերի 22-րդ տարելիցը: 1988 թվականի երեք ձմեռային օրերի ընթացքում քաղաքի հայերը բռնության ենթարկվեցին, տասնյակ հայեր սպանվեցին, հարյուրավորները վիրավորվեցին: Այդ հանցագործությունները, որին հակահայկական արշավ հաջորդեց Ադրբեջանի ողջ տարածքում, այդպես էլ երբեք չստացավ համարժեք գնահատական: Ոճրագործության կազմակերպիչները պաշտոններ ստացան Ադրբեջանի կառավարությունում»,-ասվում է ամերիկացի կոնգրեսականի հայտարարության մեջ:
Ինչպես ասվում է հայտարարության մեջ, չնայած պաշտոնական Բաքվի 1988 թվականի իրադարձությունները թաքցնելու ջանքերին, ողջ մնացին հայկական ջարդերի վկաներն ու տուժածները: Կոնգրեսականը հիշեցնում է, որ հայերի զանգվածային սպանությունները Սումգայիթում առավել մեծ ագրեսիայի հանգեցրին Ադրբեջանի ազգային փոքրամասնության դեմ եւ պատերազմ հրահրեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ:
«Ապրիլին լրացավ Հայոց ցեղասպանության 95-ամյակը, ոճրագործութուն, որը ժխտում է Ադրբեջանի դաշնակիցը: Ինչպես մենք չենք կարող մոռացության մատնել 20 դարի առաջին ցեղասպանությունը, այդպես էլ չպետք է մոռանանք սումգայիթյան ջարդերի զոհերին»,-ասված է Ադամ Շիֆի հայտարարություն մեջ:
1988 թ-ի փետրվարի 27-29-ը Ադրբեջանում սկսվեցին Սումգայիթի ջարդերը, որոնք ուղեկցվում էին լայնածավալ բռնություններով հայ բնակչության նկատմամբ: Պաշտոնական տվյալներով ջարդերի ժամանակ զոհվել է 26 հայ, 100-ից ավելին ծանր վիրավորվել էր: Փորձագիտական տվյալներով զոհվածների թիվը հասել է շուրջ 200 հոգու երեք օրվա ընթացքում: 1988 թ-ի փետրվարի 29-ին Մոսկվայում ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի նիստում պաշտոնապես ճանաչվել է, որ Սումգաիթում տեղի ունեցած լայնածավալ ջարդերը կատարվել են հայերի նկատմամբ ազգային հողի վրա:Wednesday, March 3, 2010
Ադամ Շիֆ. Հայկական ջարդերը Սումգայիթում չպետք է մոռացվեն
/PanARMENIAN.Net/ 03.03.2010 - Կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարություն է տարածել Սումգայիթում հայկական ջարդերի 22-ամյակի կապակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել կոնգրեսականի մամլո քարտուղար Շոն Օբլակը: Շիֆի հայտարարությունն կընդգրկվի ԱՄՆ Կոնգրեսի նիստերի եւ բանավեճերի պաշտոնական զեկույցում:
«Լրացավ Սումգայիթում հայկական ջարդերի 22-րդ տարելիցը: 1988 թվականի երեք ձմեռային օրերի ընթացքում քաղաքի հայերը բռնության ենթարկվեցին, տասնյակ հայեր սպանվեցին, հարյուրավորները վիրավորվեցին: Այդ հանցագործությունները, որին հակահայկական արշավ հաջորդեց Ադրբեջանի ողջ տարածքում, այդպես էլ երբեք չստացավ համարժեք գնահատական: Ոճրագործության կազմակերպիչները պաշտոններ ստացան Ադրբեջանի կառավարությունում»,-ասվում է ամերիկացի կոնգրեսականի հայտարարության մեջ:
Ինչպես ասվում է հայտարարության մեջ, չնայած պաշտոնական Բաքվի 1988 թվականի իրադարձությունները թաքցնելու ջանքերին, ողջ մնացին հայկական ջարդերի վկաներն ու տուժածները: Կոնգրեսականը հիշեցնում է, որ հայերի զանգվածային սպանությունները Սումգայիթում առավել մեծ ագրեսիայի հանգեցրին Ադրբեջանի ազգային փոքրամասնության դեմ եւ պատերազմ հրահրեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ:
«Ապրիլին լրացավ Հայոց ցեղասպանության 95-ամյակը, ոճրագործութուն, որը ժխտում է Ադրբեջանի դաշնակիցը: Ինչպես մենք չենք կարող մոռացության մատնել 20 դարի առաջին ցեղասպանությունը, այդպես էլ չպետք է մոռանանք սումգայիթյան ջարդերի զոհերին»,-ասված է Ադամ Շիֆի հայտարարություն մեջ:
1988 թ-ի փետրվարի 27-29-ը Ադրբեջանում սկսվեցին Սումգայիթի ջարդերը, որոնք ուղեկցվում էին լայնածավալ բռնություններով հայ բնակչության նկատմամբ: Պաշտոնական տվյալներով ջարդերի ժամանակ զոհվել է 26 հայ, 100-ից ավելին ծանր վիրավորվել էր: Փորձագիտական տվյալներով զոհվածների թիվը հասել է շուրջ 200 հոգու երեք օրվա ընթացքում: 1988 թ-ի փետրվարի 29-ին Մոսկվայում ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի նիստում պաշտոնապես ճանաչվել է, որ Սումգաիթում տեղի ունեցած լայնածավալ ջարդերը կատարվել են հայերի նկատմամբ ազգային հողի վրա:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment