Friday, March 12, 2010

Աբդուլլահ Գյուլ. Սխալ է, երբ քաղաքական գործիչները պատմությանը վերաբերող որոշումներ են կայացնում

News.am. 11-3-2010- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը այցելել է Իսպարտայի նահանգ։ Այցի ընթացքում Գյուլը պատասխանել է լրագրողների հարցերին։ Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ լրագրողներից մեկը հարցրել է Գյուլին. «Հայաստանի հետ հարաբերություններին կարեւոր նշանակություն տվող առաջնորդ եք։ Այս ընթացքում ֆուտբոլային խաղը դիտելու համար Հայաստան գնացիք։ Սակայն ԱՄՆ-ի օրակարգում կրկին հայկական օրինագիծն է։ Հիմա էլ Շվեդիան է քվեարկության դրել Ցեղասպանության օրինագիծը եւ ամեն ինչ ցույց է տալիս, որ այնտեղ նույնպես կընդունվի։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը»։ Թուրքիայի նախագահը պատասխանել է, որ ԱՄՆ-ի որոշման մեջ ոչ մի հարգանք չկար թուրք ժողովրդի նկատմամբ։ «Ամեն ինչ շատ սխալ է եւ պատմագիտության հանդեպ մեծ անարդարություն։ Ավելի սխալ բան չի կարող լինել, երբ քաղաքական գործիչները, պատմությունից տեղյակ չլինելով, պատմությանը վերաբերող որոշումներ են կայացնում։ Ինձ համար կարեւոր է խաղաղությունը, կայունությունը եւ համագործակցությունը։ Ես հույս ունեմ, որ բոլորը կտեսնեն, թե երկարաժամկետ խաղաղության եւ կայունության ապահովմանը արգելք հանդիսացող նման քաղաքական որոշումները սխալ են»,-նշել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։

No comments: