Report.am. 3-3-2010- ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումները տապալելու խնդրանքով Թուրքիայի իշխանությունները դիմել են ԱՄՆ-ի հրեական համայնքին : Այս կապակցությամբ ուշագրավ հայտարարություն է տարածել Ազգային անվտանգության հարցերով հրեական ինստիտուտը (JINSA): Հայտարարության մեջ ասվում է, որ, չնայած Թուրքիայի կողմից նման խնդրանքը դարձել է ավանդույթ և կրկնվում է ամեն տարի, հիմա իրավիճակը փոխվել է: Թուրք-իսրայելական հարաբերությունների ծաղկման ժամանակ ԱՄՆ-ի հրեական համայնքի համար հեշտ էր իրենց թուրք գործընկերների անունից հանդես գալ բանաձևի դեմ: Բայց այն բանից հետո, երբ հարաբերությունները վատթարացան, և Թուրքիան անցավ Սիրիայի և Իրանի կողմը, հրեական համայնքն այլևս տրամադրված չէ օգտագործելու իր կազմակերպչական հնարավորությունները մի երկրի համար, որը քիչ է հակված դեպի Արևմուտք: Եվ այն հանգամանքը, որ Թուրքիայի կողմից «օգնության խնդրանքները» սկսել են հնչել իբրև սպառնալիք, չի բարելավում իրավիճակը: Բայցևայնպես հայտարարության մեջ ասվում է նաև հետևյալը.
««Ցեղասպանության մասին բանաձևը» չպետք է ընդունվի: ԱՄՆ-ի Կոնգրեսը չի հանդիսանում ուրիշ մարդկանց պատմությունը քննարկելու վայր: Մենք պատասխանատու ենք մեր պատմության անհաջողությունների համար, և Օսմանյան կայսրության պատերազմներն ու սխալները պետք է շտկվեն նրանց հետնորդների կողմից: Անցել են Խորհրդային Միության և Օսմանյան կայսրության ժամանակները: Թուրքիան և Հայաստանը անկախ երկրներ են, որոնց կառավարությունները պետք է ինքնուրույն գան համաձայնության` առանց ԱՄՆ-ի Կոնգրեսին դիմելու»:
Wednesday, March 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment