/PanARMENIAN.Net/ 02.03.2010 - « ԱՄՆ Կոնգրեսի ամենամյա որոշումն այն մասին, որ պետք է քննարկել Օսմանյան կայսրության պատմությունը` մոտալուտ գարնան նախանշաններ են: Թուրքական կառավարության ուղերձը հրեական համայնքին` ԱՄՆ Կոնգրեսում Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը որպես Հայոց ցեղասպանություն ճանաչելու մասին բանաձեւի խափանման վերաբերյալ դարձել է կրկնվող արարողություն», - ասված է Ազգային անվտանգության հարցերով հրեական ինստիտուտի (JINSA) հայտարարության մեջ:
Դրանում նաեւ նշվում է, որ թուրք-հրեական հարաբերությունների ծաղկման ժամանակաշրջանում ԱՄՆ հրեա համայնքի համար հեշտ էր հանդես գալ որպես թուրք բարեկամների կողմնակից` ընդդեմ բանաձեւի: «Սակայն, երբ հարաբերությունները վատացան եւ Թուրքիան շրջվեց Սիրիայի եւ Իրանի կողմը, հրեական հմայնքն իր կազմակերպչական ջանքերը դադարեց օգտագործել մի երկրի համար, որն այնքան էլ հակված չէ դեպի Արեւմուտք: Թուրքիայի «խնդրանքը», որն ավելի շատ հնչում է որպես սպառնալիք, դրությունը չի լավացնում», - ասված է հայտարարության մեջ:
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:
2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:Wednesday, March 3, 2010
JINSA. «ԱՄՆ Կոնգրեսը պատմություն քննարկելու վայր չէ»
/PanARMENIAN.Net/ 02.03.2010 - « ԱՄՆ Կոնգրեսի ամենամյա որոշումն այն մասին, որ պետք է քննարկել Օսմանյան կայսրության պատմությունը` մոտալուտ գարնան նախանշաններ են: Թուրքական կառավարության ուղերձը հրեական համայնքին` ԱՄՆ Կոնգրեսում Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը որպես Հայոց ցեղասպանություն ճանաչելու մասին բանաձեւի խափանման վերաբերյալ դարձել է կրկնվող արարողություն», - ասված է Ազգային անվտանգության հարցերով հրեական ինստիտուտի (JINSA) հայտարարության մեջ:
Դրանում նաեւ նշվում է, որ թուրք-հրեական հարաբերությունների ծաղկման ժամանակաշրջանում ԱՄՆ հրեա համայնքի համար հեշտ էր հանդես գալ որպես թուրք բարեկամների կողմնակից` ընդդեմ բանաձեւի: «Սակայն, երբ հարաբերությունները վատացան եւ Թուրքիան շրջվեց Սիրիայի եւ Իրանի կողմը, հրեական հմայնքն իր կազմակերպչական ջանքերը դադարեց օգտագործել մի երկրի համար, որն այնքան էլ հակված չէ դեպի Արեւմուտք: Թուրքիայի «խնդրանքը», որն ավելի շատ հնչում է որպես սպառնալիք, դրությունը չի լավացնում», - ասված է հայտարարության մեջ:
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:
2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment