Tert.am. 16-4-2010- Իսրայելի «Մերեց» խորհրդարանական խմբակցության նախագահ Հայիմ Օրոնը ապրիլի 28-ին Կնեսետում քննարկման կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Սակայն պատգամավորն այդ հարցում հոռետեսորեն է տրամադրված։ Այս մասին հաղորդում է izrus.co.il-ը։
Քանի որ ապրիլի 24-ը շաբաթ է, այդ պատճառով Օրոնը մտադիր է Ցեղասպանության թեմայի քննարկմամբ զբաղվել ապրիլի 28-ին՝ խորհրդարանական արձակուրդից հետո։
«Ես մշտապես կապի մեջ եմ հայկական կազմակերպությունների հետ, բայց այս տարի կառավարությունը Ցեղասպանության հարցն ավելի շուտ կթաղի, քան նախորդ անգամ։ Այժմ բանակցային գործընթաց է ընթանում Երևանի և Անկարայի միջև, և շատերը խորհուրդ են տալիս չմիջամտել, չխանգարել նրանց։ Ես կապ չեմ տեսնում 95-ամյա վաղեմության դեպքերի և տարածաշրջանի ներկայիս աշխարհաքաղաքականության միջև, բայց դա է իրականությունը»,- նշել է Օրոնը։
Նշենք, որ կոալիցիայի ղեկավարի պաշտոնում Զեէվա Էլկինի («Լիկուդ») նշանակումից հետո Օրոնը Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարում կորցրել է իր դաշնակցին։
«Նախկինում նա գլխավորում էր «Իսրայել-Հայաստան» միջխորհրդարանական խումբը, իսկ այժմ կտեսնենք, թե ինչ ճնշում կգործադրեն նրա վրա կոալիցիայի մյուս անդամները։ Շուտով ես նրա հետ կխոսեմ... Չնայած Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմանը և շատերի ցանկությանը՝ վնասել Անկարային, ես հոռետեսորեն են տրամադրված»,- եզրափակել է Հայիմ Օրոնը։Saturday, April 17, 2010
Ապրիլի 28-ին Կնեսետում կքննարկվի Հայոց ցեղասպանության հարցը
Tert.am. 16-4-2010- Իսրայելի «Մերեց» խորհրդարանական խմբակցության նախագահ Հայիմ Օրոնը ապրիլի 28-ին Կնեսետում քննարկման կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Սակայն պատգամավորն այդ հարցում հոռետեսորեն է տրամադրված։ Այս մասին հաղորդում է izrus.co.il-ը։
Քանի որ ապրիլի 24-ը շաբաթ է, այդ պատճառով Օրոնը մտադիր է Ցեղասպանության թեմայի քննարկմամբ զբաղվել ապրիլի 28-ին՝ խորհրդարանական արձակուրդից հետո։
«Ես մշտապես կապի մեջ եմ հայկական կազմակերպությունների հետ, բայց այս տարի կառավարությունը Ցեղասպանության հարցն ավելի շուտ կթաղի, քան նախորդ անգամ։ Այժմ բանակցային գործընթաց է ընթանում Երևանի և Անկարայի միջև, և շատերը խորհուրդ են տալիս չմիջամտել, չխանգարել նրանց։ Ես կապ չեմ տեսնում 95-ամյա վաղեմության դեպքերի և տարածաշրջանի ներկայիս աշխարհաքաղաքականության միջև, բայց դա է իրականությունը»,- նշել է Օրոնը։
Նշենք, որ կոալիցիայի ղեկավարի պաշտոնում Զեէվա Էլկինի («Լիկուդ») նշանակումից հետո Օրոնը Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարում կորցրել է իր դաշնակցին։
«Նախկինում նա գլխավորում էր «Իսրայել-Հայաստան» միջխորհրդարանական խումբը, իսկ այժմ կտեսնենք, թե ինչ ճնշում կգործադրեն նրա վրա կոալիցիայի մյուս անդամները։ Շուտով ես նրա հետ կխոսեմ... Չնայած Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմանը և շատերի ցանկությանը՝ վնասել Անկարային, ես հոռետեսորեն են տրամադրված»,- եզրափակել է Հայիմ Օրոնը։
برچسبها:
Սփյուռք
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment