News.am. 21-4-2010- «Մոտակա շրջանում ԼՂ հարցում որեւէ առաջընթաց չի գրանցվի: Հավանաբար հայ-թուրքական բանակցային գործընթացը որոշակիորեն կսառեցվի, եւ տարածաշրջանային որեւէ իրադարձություն, որը կարող է ազդել Հայաստանի վրա, տեղի չի ունենա»,- այսօր` ապրիլի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն, իրանագետ Սևակ Սարուխանյանը:
Այնուհետեւ անդրադառնալով տարածաշրջանում Հայաստանի դերին, նա նկատել է, որ Հայաստանը կախված չէ տարածաշրջանով անցնող գազամուղներից և նավթամուղներից, ուստի շատ կարեւոր է իրագործել ռազմավարական նշանակություն ունեցող երկու խոշոր ծրագիր: Դրանցից մեկը, ըստ նրա, նոր միջուկային ռեակտորի կառուցումն է, մյուսը` Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի մուտքը ՀՀ էներգետիկ համակարգ: «Դա զգալիորեն կապահովի ՀՀ էներգետիկ ապահովությունը և առաջիկայում հնարավորություն կտա էլեկտրաէներգիա արտահանել տարածաշրջանային պետություններ։ Այսօր մենք արտահանում ենք միայն Իրան, բայց ապագայում հավանաբար հնարավորություն կունենանք արտահանել դեպի Թուրքիա»,-իր խոսքն է ամփոփել իրանագետը:Wednesday, April 21, 2010
Իրանագետ. ԼՂ հարցում առաջընթացի չի լինի, իսկ հայ-թուրքական գործընթացն էլ կսառեցվի
News.am. 21-4-2010- «Մոտակա շրջանում ԼՂ հարցում որեւէ առաջընթաց չի գրանցվի: Հավանաբար հայ-թուրքական բանակցային գործընթացը որոշակիորեն կսառեցվի, եւ տարածաշրջանային որեւէ իրադարձություն, որը կարող է ազդել Հայաստանի վրա, տեղի չի ունենա»,- այսօր` ապրիլի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն, իրանագետ Սևակ Սարուխանյանը:
Այնուհետեւ անդրադառնալով տարածաշրջանում Հայաստանի դերին, նա նկատել է, որ Հայաստանը կախված չէ տարածաշրջանով անցնող գազամուղներից և նավթամուղներից, ուստի շատ կարեւոր է իրագործել ռազմավարական նշանակություն ունեցող երկու խոշոր ծրագիր: Դրանցից մեկը, ըստ նրա, նոր միջուկային ռեակտորի կառուցումն է, մյուսը` Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի մուտքը ՀՀ էներգետիկ համակարգ: «Դա զգալիորեն կապահովի ՀՀ էներգետիկ ապահովությունը և առաջիկայում հնարավորություն կտա էլեկտրաէներգիա արտահանել տարածաշրջանային պետություններ։ Այսօր մենք արտահանում ենք միայն Իրան, բայց ապագայում հավանաբար հնարավորություն կունենանք արտահանել դեպի Թուրքիա»,-իր խոսքն է ամփոփել իրանագետը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment