Wednesday, April 21, 2010

Ազնավուրի աջակցությամբ Ցեղասպանության զոհերի հիշատակի կայքէջ է ստեղծվել

News.am. 21-4-2010- Անկախ լրագրող Ժան Էքյանը առաջարկում է Հայոց ցեղասպանության զոհերի անունները գրանցել www.inhomage.com կայքէջում։ «Ցեղասպանության 95-ամյակի կապակցությամբ ես ամբողջ աշխարհի հայերին առաջարկում եմ բոլոր զոհերի անունները գրանցել www.inhomage.com հուշամատյանում։ Սա բոլոր նրանց բարոյական պարտքն է, ովքեր հիշում են եւ կարող են տեղադրել մարդկության դեմ գործված հանցանքին զոհ դարձած իրենց ընտանիքների անդամների անունները»։ Ակցիան անցկացվում է Շարլ Ազնավուրի հովանու ներքո։

No comments: