Tert.am. 22-4-2010- Իտալիայի ընդդիմադիր` դեմոկրատական կուսակցության անդամ, սենատոր Ալբերտինա Սոլիանին Սենատից պահանջել է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը:
Երեկ իտալական Սենատում իր ելույթի ժամանակ Սոլիանին, հիշեցնելով, որ Հայաստանում ապրիլի 24-ը նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, հայտարարել է.
«Բոլոր մեր գործընկերներին կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության և Իտալիայի հայ համայնքի հետ միասին ոգեկոչել այդ ողբերգության զոհերի հիշատակը: Հավատում ենք, որ այդ ողբերգության ճանաչումն ու ընդունումը Հայաստանի և Թուրքիայի միջև նոր և կայուն համագործակցության հիմք կստեղծի»,- հայտարարել է սենատոր Սոլիանին` ավելացնելով, որ Իտալիայի Սենատը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:Thursday, April 22, 2010
Իտալիայի ընդդիմությունը Սենատից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Tert.am. 22-4-2010- Իտալիայի ընդդիմադիր` դեմոկրատական կուսակցության անդամ, սենատոր Ալբերտինա Սոլիանին Սենատից պահանջել է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը:
Երեկ իտալական Սենատում իր ելույթի ժամանակ Սոլիանին, հիշեցնելով, որ Հայաստանում ապրիլի 24-ը նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, հայտարարել է.
«Բոլոր մեր գործընկերներին կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության և Իտալիայի հայ համայնքի հետ միասին ոգեկոչել այդ ողբերգության զոհերի հիշատակը: Հավատում ենք, որ այդ ողբերգության ճանաչումն ու ընդունումը Հայաստանի և Թուրքիայի միջև նոր և կայուն համագործակցության հիմք կստեղծի»,- հայտարարել է սենատոր Սոլիանին` ավելացնելով, որ Իտալիայի Սենատը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment