Wednesday, April 21, 2010

Ռուսաստանի նախագահը կայցելի Թուրքիա և Հայաստան

7or.am. 21-4-2010- Նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան հանդիպումների մասին հայտարարություններ չեն արվել, սակայն հայտնի է դարձել Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարելիք այցի մասին։ Այն, ինչ քննարկվել է փակ դռների հետևում, դեռևս գաղտնիք է, միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում ինքն է առաջարկել, որպեսզի քննարկվի ղարաբաղյան հակամարտությունը։ «Ես ուզում եմ հանդիպել Ձեզ հետ, որպեսզի քննարկենք մի քանի հարցեր երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության, հայ-թուրքական հարաբերությունների այժմյան իրավիճակի, և, անշուշտ, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ»,-հանդիպման ընթացքում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանդիպումից հետո պարզ է դարձել, որ Ռուսաստանի նախագահը կայցելի Թուրքիա և Հայաստան։ Մեդվեդևը Թուրքիա կայցելի մայիսի 11-13-ը, իսկ Հայաստան այցի մասին առայժ ոչինչ չի հաղորդվում։

No comments: