«ԱԶԳ», 17-04-2010- «Մենք խորապես մտահոգ ենք Էռնեստ Վարդանյանի ճակատագրով եւ կոչ ենք անում մոլդովական իշխանություններին անել հնարավորը նրան անհապաղ ազատ արձակվելու համար»: Այսպիսի հայտարարության տակ ստորագրել են Թբիլիսիում ապրիլի 15-16-ին տեղի ունեցած «Ազատ լրատվամիջոցների պաշտպանության մեխանիզմները. աջակցություն Հարավային Կովկասում, Մոլդովայում եւ Ուկրաինայում արտահայտման ազատության արդյունավետ երաշխիքների ապահովմանը» թեմայով կոնֆերանսի մասնակից տարբեր լրագրողական ու մամուլին վերաբերող կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Շվեյցարիայի նախագահությամբ եւ նախաձեռնությամբ Եվրոպայի խորհրդի կազմակերպած կոնֆերանսի մասնակիցների հայտարարությունը վերաբերում էր ապրիլի 7-ին Մերձդնեստրում տեղի իշխանությունների կողմից հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի ձերբակալությանը` մեղադրելով նրան դավաճանության եւ լրտեսության մեջ:
Վարդանյանը հայտարարությամբ ներկայացվում է որպես քաղաքական վերլուծաբան եւ ռուսական «Նովի ռեգիոն» գործակալության Տիրասպոլի մասնաճյուղի նախկին թղթակից, անցյալ տարվանից էլ աշխատել է մոլդովական «Պուլս» պարբերականում:
«Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայության թղթակից Ռադո Բենեան նշել է, որ Վարդանյանը Տիրասպոլից ամեն օր ավտոբուսով գնացել է Քիշնեւ` աշխատանքի: «Նա մեկն էր Մերձդնեստրում ապրող այն փոքրաթիվ լրագրողներից, ով առանց վախի քննադատում էր տեղական իշխանություններին, միեւնույն ժամանակ, երբեւիցե չէր խախտում լրագրողական էթիկայի կանոնները», ասել է Բենեան:
«Գործընկերները, մարդիկ, ովքեր ճանաչում էին Էռնեստին, ցնցված են ... Որպես լրագրող, քաղաքագետ` նա միշտ շատ կոռեկտ էր, եթե նույնիսկ քննադատում էր իշխանություններին, ապա` միշտ զուսպ եւ առանց էթիկայի նորմերը խախտելու: Մենք նրան ձերբակալելու որեւէ պատճառ չենք տեսնում, ուղղակի ապշած ենք», ասել է Բենեան:
Տիրասպոլից լրագրողին ներկայացված մեղադրանքների եւ այն հիմնավորող փաստերի մասին որեւէ մանրամասն ու բացատրություն չեն հաղորդում: Հայտնի է միայն, որ եթե առաջադրված մեղադրանքն ապացուցվի, Վարդանյանը կարող է 12-20 տարվա ազատազրկման դատապարտվել:
Հայաստանում ծնված, 88-ի երկրաշարժից հետո Մերձդնեստր տեղափոխված լրագրողի ճակատագրին նախօրեին անդրադարձել է նաեւ Մոլդովայի նախագահ Միխայիլ Գիմպուն: Դատապարտելով միջադեպը` նախագահը միեւնույն ժամանակ ընդգծել է, որ պաշտոնական Քիշնեւը որեւէ լծակ չունի Տիրասպոլի վրա ազդելու համար. «Մենք արդեն արել ենք ամեն հնարավորը, խնդիրը, սակայն այն է, որ Տիրասպոլի իշխանությունները մի յուրօրինակ բուրգ են ստեղծել, որտեղ հաշվի չեն առնում ո՛չ օրենք, ո՛չ իրավունք: Իրավիճակը կարող է փոխել միայն հասարակական կարծիքը, եվրոպական կառույցների արձագանքը, եւ մենք այժմ քայլեր ենք ձեռնարկում` նրանց աջակցությունը ստանալու համար»:
Պաշտոնական Քիշնեւը, մասնավորապես, խոստանում է Վարդանյանին ազատ արձակելու հարցը բարձրացնել Բրյուսելում, ապա Վաշինգտոնում` միջազգային կառույցների հետ նախատեսված քննարկումներում:
Մոլդովական «Պուլս» պարբերականի գլխավոր խմբագիր Դմիտրի Կավրուկն էլ ընդգծել է, որ Վարդանյանը ամիսներ շարունակ Տիրասպոլի իշխանություններից սպառնալիքներ է ստացել: «Դեռեւս անցած տարվա աշնանը նրան զանգահարել էին պետանվտանգության նախարարությունից եւ պահանջել դադարեցնել համագործակցությունը մոլդովական լրատվամիջոցների հետ», ասել է Դմիտրի Կավրուկը:
Թբիլիսիում երեկ տարածված հայտարարության մեջ նշվում է, որ երկարաձգվել է Էռնեստ Վարդանյանի ձերբակալության ժամկետը եւս երկու ամսով, մինչեւ դատական քննությունը: Հայտարարության նախաձեռնող մոլդովական լրագրողական կառույցներն ու նաեւ կոնֆերանսի մասնակից կազմակերպություններից շատերը կոչ են անում ԵԱՀԿ-ին օգտագործել իրենց «ազդեցությունը Տիրասպոլի իշխանությունների վրաՙ ազատ արձակելու Էռնեստ Վարդանյանին»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԹբիլիսիSaturday, April 17, 2010
ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂԻՆ ՏԻՐԱՍՊՈԼՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի
برچسبها:
Սփյուռք
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment