Saturday, April 17, 2010

Ադրբեջանցիները Ռուսաստանում երկու հայ են սպանել

Tert.am. 16-4-2010- Lենինգրադի շրջանի Վսեվոլոժյան բնակավայրում բացահայտվել է նախկինում կատարված կրկնակի սպանություն։ Ինչպես հայտնում է Konkretno.ru-ն, «Կյանքի ճանապարհների» 4-րդ կիլոմետրի վրա՝ Ռախյա գյուղի մերձակա աղբանոցում, երեկ հայտնաբերվել է տղամարդու և կնոջ մինչև ոսկորները փտած մարմիններ։ Մասնագետները պարզել են մահացածների ինքնությունը. Նրանք ՀՀ քաղաքացիներ են։ Սպանության կասկածանքով ձերբակալվել են երկու ադրբեջանցիներ։ Նրանք մեղայականով ներկայացել են ոստիկանություն և մատնացույց արել նաև այն վայրը, որտեղ թաղել են նախկինում սպանած հայերին։

No comments: