Thursday, April 22, 2010

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԶՈՀԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ` ՄԵԿ ԿԱՅՔՈՒՄ

«ԱԶԳ» , 22-04-2010 - Ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էսքիյանն առաջարկում է Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները գրանցել www.inhomage.com կայքում: Էսքիյանն այս կապակցությամբ նշել է. «Ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ ես ամբողջ աշխարհի հայերին առաջարկում եմ բոլոր զոհերի անունները գրանցել www.inhomage.com հուշամատյանում: Սա բոլոր նրանց բարոյական պարտքն է, ովքեր հիշում են եւ կարող են տեղադրել մարդկության դեմ գործված հանցանքի զոհ դարձած իրենց ընտանիքների անդամների անունները»: Նախաձեռնությունն անցկացվում է Շառլ Ազնավուրի հովանու ներքո:

No comments: