Thursday, April 15, 2010

Թուրքիան շարունակում է դեմ լինել Իրանի դեմ պատժամիջոցներին

Report.am. 15-4-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Վաշինգտոնում հայտարարել է, որ իր երկիրը նախկինի պես դեմ է Իրանի դեմ պատժամիջոցներին: Արտգործնախարարն ասել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները մանրամասներ չեն ներկայացրել ոչ մշտական անդամներին, այդ թվում` Թուրքիային` այդ պատժամիջոցների բովանդակության մասին: «Ինչպե՞ս կարող ենք մենք որոշում կայացնել, եթե գաղափար չունենք այդ պատժամիջոցներից»,- ասել է Դավութօղլուն` նշելով, որ Թուրքիան չի հավատում , որ պատժամիջոցներ կարող են թուլացնել լարվածությունը Իրանի միջուկալին ծրագրի շուրջ:

No comments: