News.am. 15-4-2010- Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Հյուսիսային Ամերիկայի երկրների թուրք դեսպանների եւ հյուպատոսների մասնակցությամբ համաժողովին հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է ուղիղ շփումների մեջ մտնել ԱՄՆ-ի հայկական Սփյուռքի հետ:
Թուրքական Turkishny-ի փոխանցմամբ` թուրք դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ կարեւորվել է ԱՄՆ-ում հայկական Սփյուռքի հետ երկխոսություն սկսելը: Թուրք դիվանագետները իրենց հերթին նշել են, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայկական բանաձեւի ընդունումը լուրջ խոչընդոտ հանդիսացավ հայկական Սփյուռքի հետ շփումներ հաստատելու ճանապարհին: «Ամերիկյան Կոնգրեսում հայտնված հայկական բանաձեւի պատճառով հայկական Սփյուռքի ողջ ուշադրությունը կենտրոնացել է բանաձեւը Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ մտցնելուն եւ ընդունմանը»,-նշել են թուրք դիվանագետները:Thursday, April 15, 2010
Ահմեդ Դավութօղլուն հրահանգել է կապեր հաստատել հայկական Սփյուռքի հետ
News.am. 15-4-2010- Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Հյուսիսային Ամերիկայի երկրների թուրք դեսպանների եւ հյուպատոսների մասնակցությամբ համաժողովին հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է ուղիղ շփումների մեջ մտնել ԱՄՆ-ի հայկական Սփյուռքի հետ:
Թուրքական Turkishny-ի փոխանցմամբ` թուրք դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ կարեւորվել է ԱՄՆ-ում հայկական Սփյուռքի հետ երկխոսություն սկսելը: Թուրք դիվանագետները իրենց հերթին նշել են, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայկական բանաձեւի ընդունումը լուրջ խոչընդոտ հանդիսացավ հայկական Սփյուռքի հետ շփումներ հաստատելու ճանապարհին: «Ամերիկյան Կոնգրեսում հայտնված հայկական բանաձեւի պատճառով հայկական Սփյուռքի ողջ ուշադրությունը կենտրոնացել է բանաձեւը Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ մտցնելուն եւ ընդունմանը»,-նշել են թուրք դիվանագետները:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment