Tert.am. 1-5-2010- Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպմանը Հանրապետական կուսակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ–ն պատասխանատվություն չի զգում Չարենցավանի ոստիկանությունում սպանված Վահան Խալաֆյանի գործի առնչությամբ, հայտարարեց, որ կուսակցությունը ընդհանուր պատասխանատվություն զգում է, որովհետև ուժային կառույցների ղեկավարները նշանակվում և ղեկավարվում են հանրապետության նախագահի կողմից։
Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ տարիներ շարունակ, անկախությունից հետո էլ՝ խոսվում է ոստիկանական մարմինների կողմից մարդկանց իրավունքների ոտնահարումների, նրանց ծեծելու, խոշտանգելու մասին, որը խիստ հակասում է խոշտանգումների մասին միջազգային կոնվեցիային, և յուրաքանչյուր դեպք պետք է պատժվի։
«Եվ սա այն ակնհայտ դեպքերից մեկն է, որ քրեական հետախուզության բաժնի պետի և նրա տեսուչի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով այդ անձը հասցվել է այն վիճակի, որ դիմել է ինքնասպանության։ Առաջին հերթին այդ երկուսը պետք է կալանավորվեն և պատժվեն, ըստ իս, օրենքի ամբողջ խստությամբ»,– հայտարարեց Ռաֆիկ Պետրոսյանը։
Անդրադառնալով ոստիկանապետի հրաժարականի անհրաժեշտությանը՝ Ռաֆիկ Պետրոսյանն ասաց, որ եթե նման դեպքերը կրկնվեն, ոստիկանապետի հրաժարականը կդառնա անհրաժեշտություն։
«Եթե այդպիսի դեպքեր կրկնվեն, ես հաշվառում չեմ տանում, ապա, իհարկե, անպայման ոստիկանության պետը նույնպես պետք է հրաժարական տա, որ իր ղեկավարած բնագավառում այդպիսի դեպքեր տեղի են ունենում պարբերաբար։ Բայց մի դեպքով, եթե նա ինքը նախաձեռնել է, օգնում է դատախազությանը՝ բացահայտելու դրանց մեղքը և պատժելու բոլոր մեղավորներին, առայժմ կարծում եմ՝ մանավանդ նոր է նշանակված՝ մի տարի է, որոշ դրական բաներ կան իր աշխատանքում՝ հատկապես անվտանգ երթևեկության կանոնների հետ կապված, իմ կարծիքով, դեռևս նրան պաշտոնից ազատելը վաղաժամ է»– հայտարարեց պատգամավորը։Saturday, May 1, 2010
ՀՀԿ պատգամավոր. Պետք է պահանջել ոստիկանապետի հրաժարականը, եթե...
Tert.am. 1-5-2010- Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպմանը Հանրապետական կուսակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ–ն պատասխանատվություն չի զգում Չարենցավանի ոստիկանությունում սպանված Վահան Խալաֆյանի գործի առնչությամբ, հայտարարեց, որ կուսակցությունը ընդհանուր պատասխանատվություն զգում է, որովհետև ուժային կառույցների ղեկավարները նշանակվում և ղեկավարվում են հանրապետության նախագահի կողմից։
Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ տարիներ շարունակ, անկախությունից հետո էլ՝ խոսվում է ոստիկանական մարմինների կողմից մարդկանց իրավունքների ոտնահարումների, նրանց ծեծելու, խոշտանգելու մասին, որը խիստ հակասում է խոշտանգումների մասին միջազգային կոնվեցիային, և յուրաքանչյուր դեպք պետք է պատժվի։
«Եվ սա այն ակնհայտ դեպքերից մեկն է, որ քրեական հետախուզության բաժնի պետի և նրա տեսուչի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով այդ անձը հասցվել է այն վիճակի, որ դիմել է ինքնասպանության։ Առաջին հերթին այդ երկուսը պետք է կալանավորվեն և պատժվեն, ըստ իս, օրենքի ամբողջ խստությամբ»,– հայտարարեց Ռաֆիկ Պետրոսյանը։
Անդրադառնալով ոստիկանապետի հրաժարականի անհրաժեշտությանը՝ Ռաֆիկ Պետրոսյանն ասաց, որ եթե նման դեպքերը կրկնվեն, ոստիկանապետի հրաժարականը կդառնա անհրաժեշտություն։
«Եթե այդպիսի դեպքեր կրկնվեն, ես հաշվառում չեմ տանում, ապա, իհարկե, անպայման ոստիկանության պետը նույնպես պետք է հրաժարական տա, որ իր ղեկավարած բնագավառում այդպիսի դեպքեր տեղի են ունենում պարբերաբար։ Բայց մի դեպքով, եթե նա ինքը նախաձեռնել է, օգնում է դատախազությանը՝ բացահայտելու դրանց մեղքը և պատժելու բոլոր մեղավորներին, առայժմ կարծում եմ՝ մանավանդ նոր է նշանակված՝ մի տարի է, որոշ դրական բաներ կան իր աշխատանքում՝ հատկապես անվտանգ երթևեկության կանոնների հետ կապված, իմ կարծիքով, դեռևս նրան պաշտոնից ազատելը վաղաժամ է»– հայտարարեց պատգամավորը։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment