Saturday, May 1, 2010

ԱՄՆ -Իրան երկկողմ հանդիպումներ չեն սպասվում

Aysor.am. 1-5-2010- Իրանի դեմ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նոր պատժամիջոցների բանաձևի մշակման խորհրդակցություններում առաջընթաց կա: Նման հայտարարությամբ, ինչպես հաղորդում է Վզգլյադը, ուրբաթ օրը Վաշինգտոնում կայացած բրիֆինգում հանդես է եկել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը: Նրա խոսքով, ԱՄՆ-ի և «հինգ գումարած մեկ» խմբի մասնակիցների միջև, որի մեջ մտնում են ՄԱԿ ԱԽ մշտական անդամները և Գերմանիան, այդ բանաձևի նախապատրաստմանն ուղղված «անդադար աշխատանք» է ընթանում: «Մենք ձգտում ենք մշակել Անվտանգության խորհրդում ուժեղ և ծանրակշիռ բանաձև... Սակայն ես չեմ կարող ասել, թե այն երբ պատրաստ կլինի»,- նշել է դիվանագետը` հավելելով, որ բանաձևի մշակումը կշարունակվի Նյու-Յորքում անգամ այն ժամանակ, երբ հաջորդ շաբաթ կսկսվի Միջուկային զենքի չտարածման համաձայնագրի շուրջ խորհրդաժողովը: Ռայսը նաև հաստատել է, որ ԱՄՆ պաշտոնական անձինք այդ խորհրդաժողովի շրջանակներում չեն պատրաստվում երկկողմ հանդիպումներ անցկացնել Իրանի պատվիրակության հետ, որը գլխավորելու է նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:

No comments: