News.am. 5-5-2010- «Արազ Ազիմովի գաղափարներն ամբողջությամբ լույս են սփռում որոշ հարցերի վրա, որոնք գտնվում են ղարաբաղյան կարգավորման բանակցային սեղանի վրա: Փոխարտգործնախարարը հարցեր է բարձրացրել, որոնցով ընթանում են բանակցությունները»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը, հաղորդում է ադրբեջանական 1news.az կայքը:
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, թե Հայաստանը ժամանակ է խնդրել Լաչինից եւ Քելբաջարից դուրս գալու համար: Մամեդովը նկատել է, թե այդ առաջարկները մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: «Այդ իմաստով, իսկապես, Հայաստանը ժամանակ է խնդրել ոչ միայն այդ երկու շրջաններից դուրս գալու, այլեւ Ազիմովի առաջ քաշած այլ հարցերի շուրջ: Հայաստանը խնդրել է 2 շաբաթ, բայց անցել է մի քանի ամիս, եւ ոչ մի արձագանք»:
Նա նաեւ հավելել է, թե համանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ եւ կապ են պահպանում երկու կողմերի հետ: «Կարող է պատահել, որ առաջիկայում մեզ տեղեկացնեն կողմերի դիրքորոշումների մասին: Առաջ քաշված եղանակը միակ ճիշտ լուծումն է: Հայաստանը պետք է հասկանա դա: Անհրաժեշտ է ճնշում գործադրել Հայաստանի վրա եւ փորձել լուծել այդ խնդիրը»,- նկատել է Մամեդովը:
Հարցին, հնարավո՞ր է արդյոք, որ մինչեւ տարեվերջ պատերազմ լինի, Մամեդովը պատասխանել է. «Բարդ է կախատեսել պատերազմը, բայց մենք միշտ պատրաստ ենք ազատագրել մեր հողերը ցանկացած եղանակով»:Wednesday, May 5, 2010
Ադրբեջանցի պաշտոնյան մեծ-մեծ ճամարտակում է, բայց «Հնարավո՞ր է արդյոք պատերազմը» հարցից խուսափում
News.am. 5-5-2010- «Արազ Ազիմովի գաղափարներն ամբողջությամբ լույս են սփռում որոշ հարցերի վրա, որոնք գտնվում են ղարաբաղյան կարգավորման բանակցային սեղանի վրա: Փոխարտգործնախարարը հարցեր է բարձրացրել, որոնցով ընթանում են բանակցությունները»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը, հաղորդում է ադրբեջանական 1news.az կայքը:
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, թե Հայաստանը ժամանակ է խնդրել Լաչինից եւ Քելբաջարից դուրս գալու համար: Մամեդովը նկատել է, թե այդ առաջարկները մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: «Այդ իմաստով, իսկապես, Հայաստանը ժամանակ է խնդրել ոչ միայն այդ երկու շրջաններից դուրս գալու, այլեւ Ազիմովի առաջ քաշած այլ հարցերի շուրջ: Հայաստանը խնդրել է 2 շաբաթ, բայց անցել է մի քանի ամիս, եւ ոչ մի արձագանք»:
Նա նաեւ հավելել է, թե համանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ եւ կապ են պահպանում երկու կողմերի հետ: «Կարող է պատահել, որ առաջիկայում մեզ տեղեկացնեն կողմերի դիրքորոշումների մասին: Առաջ քաշված եղանակը միակ ճիշտ լուծումն է: Հայաստանը պետք է հասկանա դա: Անհրաժեշտ է ճնշում գործադրել Հայաստանի վրա եւ փորձել լուծել այդ խնդիրը»,- նկատել է Մամեդովը:
Հարցին, հնարավո՞ր է արդյոք, որ մինչեւ տարեվերջ պատերազմ լինի, Մամեդովը պատասխանել է. «Բարդ է կախատեսել պատերազմը, բայց մենք միշտ պատրաստ ենք ազատագրել մեր հողերը ցանկացած եղանակով»:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment