Tuesday, May 4, 2010

Ադրբեջանական զառանցանք. Իրանը հետ է կանչում Բաքվից իր ուսանողներին

Haynews.am. 4-5-2010- Ադրբեջանում բժշկական համալսարանում սովորող իրանցի ուսանողները մոտ ապագայում կվերադառնան հայրենիք: Վերջիններս չեն համակերպվում այն բարձր վարձավճարներին և ցածր ուսման մակարդակին, որ կա ադրբեջանական այդ համալսարանում: Ինչպես հաղորդում են իրանյան լրատվամիջոցները, Իրանի կրթության և գիտության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, թե այսուհետև հրաժարվում է Ադրբեջանում բժիշկի դիպլոմ ստացած ուսանողին աշխատանքի վերցնել այն պարզ պատճառով, որ մասնագետները որակյալ չեն: Նկատենք, որ միայն ադրբեջանցիները կարող են իրենց ներքին կրթական խնդիրները քաղաքականացնել այնպես, ինչպես արել է այդ երկրի կրթության նախարարությունը: Վերջինս հայտարարել է, որ «քանի որ Իրանը բարեկամական հարաբերություններ ունի Հայաստանի հետ և այնտեղ կան բազմաթիվ իրանցի ուսանողներ, դրա համար էլ Թեհրանը գնում է նման քայլի»:

No comments: