Tert.am. 4-5-2010- Վրաստանի հայ համայնքը դիմել է երկրի խորհրդարանին՝ խնդրելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Ինչպես գրում է «Ախալի թաոբա» թերթը, չնայած խորհրդարանը կարող է հետաձգել քննարկումը, բայց վաղ թե ուշ պատգամավորները պետք է քննարկեն տվյալ հարցը։ Նշվում է, որ ինչ որոշում էլ կայացվի, այն դժգոհություն կառաջացնի հարևան երկրներից որևէ մեկում. մերժման դեպքում՝ Հայաստանում, ընդունման դեպքում՝ Թուրքիայում։
Հոդվածի հեղինակը գրում է, որ հաշվի առնելով Վրաստանի և Թուրքիայի սերտ կապերը՝ քիչ հավանական է, որ վրացական իշխանությունը կգնա իրենց խոշորագույն գործընկերոջ հետ իրավիճակի սրման։ Ըստ վրացական պարբերականի, Ցեղասպանության ճանաչման դեպքում Թբիլիսին կփչացնի հարաբերությունները նաև Ադրբեջանի հետ։Tuesday, May 4, 2010
Վրաստանը չի՞ ճանաչի Հայոց ցեղասպանությունը
Tert.am. 4-5-2010- Վրաստանի հայ համայնքը դիմել է երկրի խորհրդարանին՝ խնդրելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Ինչպես գրում է «Ախալի թաոբա» թերթը, չնայած խորհրդարանը կարող է հետաձգել քննարկումը, բայց վաղ թե ուշ պատգամավորները պետք է քննարկեն տվյալ հարցը։ Նշվում է, որ ինչ որոշում էլ կայացվի, այն դժգոհություն կառաջացնի հարևան երկրներից որևէ մեկում. մերժման դեպքում՝ Հայաստանում, ընդունման դեպքում՝ Թուրքիայում։
Հոդվածի հեղինակը գրում է, որ հաշվի առնելով Վրաստանի և Թուրքիայի սերտ կապերը՝ քիչ հավանական է, որ վրացական իշխանությունը կգնա իրենց խոշորագույն գործընկերոջ հետ իրավիճակի սրման։ Ըստ վրացական պարբերականի, Ցեղասպանության ճանաչման դեպքում Թբիլիսին կփչացնի հարաբերությունները նաև Ադրբեջանի հետ։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment