Wednesday, May 5, 2010

Դիտել են հազարաշեն Անիի մայր տաճարը

Haynews.am. 4-5-2010- Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Սուրբ Հարության տոնին հաջորդող Հինանց շրջանում նախաձեռնել է ուխտագնացություններ դեպի Հայաստանի խոնարհված կամ չգործող վանքեր ու եկեղեցիներ: Դրանց մասնակցում էին «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչները: Ուխտագնացությունների ընթացքում ուսուցիչներն առիթ կունենան տեղերում ծանոթանալու հայոց բազմադարյա պատմամշակութային կենտրոններ հանդիսացող սրբավայրերի պատմությանը և միասնական աղոթքով նորոգելու իրենց նվիրումի ուխտը: Առաջին ուխտագնացությունը, որին մասնակցեցին Շիրակի մարզի ուսուցիչները, նշանավորվեց այցելությամբ դեպի պատմական Անի քաղաքի հայկական սահմանը: Ուսուցիչները հնարավորություն ունեցան ՀՀ սահմանից տեսնելու հազարաշեն Անիի Մայր Տաճարը: Այնուհետև ուխտավորներն այցելեցին Շիրակի մարզի Երերույքի տաճար, որտեղ մատուցվեց ուխտի Ս. Պատարագ ձեռամբ ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի: Ս. Պատարագին մասնակցում էին նաև Հառիճավանքի վանահայր Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը և տվյալ տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Հուսիկ քահանա Գրիգորյանը:

No comments: