Ադրբեջանը հերթական անգամ ցույց է տալիս, որ որպես բանակցային գործընկեր՝ վստահելի չէ, և իր կողմից դրված որևէ ստորագրություն չի կարող Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովել։ Այսօրվա ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը։
Ըստ նրա՝ ցանկացած փաստաթուղթ, որն արտաքին ճնշումների ներքո կպարտադրվի Հայաստանին, որն իր մեջ միակողմանի և հայկական շահերից չբխող դրույթներ կպարունակի, կարող է բերել ապակայունացման, և Հայաստանում գոյություն ունեցող քաղաքական ճգնաժամն էլ ավելի կխորանա։
Անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարությանը՝ Խուրշուդյանը նշեց. «Եթե հայկական և ռուսական տարբերակներում ինչ-որ որոշակիություն կա, չգիտես՝ ինչպես մտցված, ապա անգլերեն բուն տարբերակի մեջ որոշակիություն չկա»։
Նրա դիտարկմամբ՝ միակ բանը, որն Ադրբեջանին հետ է պահում ռազմական գործողություններ ծավալելուց, ռազմական բալանսն է։ Սակայն դա էլ, ըստ Խուրշուդյանի, ժամանակի ընթացքում խախտվում է ի օգուտ Ադրբեջանի՝ մեր իշխանությունների անհեռատես և ապաշնորհ քաղաքականության արդյունքում։
«Մինչ Ադրբեջանը զարգացնում է իր ռազմական արդյունաբերությունը, մեր իշխանությունները վարկավորում են էլիտար շինարարությունը։ Ադրբեջանն այսօր արդեն իր արտադրած զինատեսակներն է արտահանում, այն դեպքում, երբ Հայաստանը 100 միլիոնավոր դոլարներ է ծախսում այնպիսի զինատեսակների ներկրման համար, որոնց մի զգալի մասը կարող էր արտադրվել տեղում, եթե նորմալ վարկավորում իրականացվեր»,- ասաց նա։
«Ժառանգության» մամուլի խոսնակի խոսքով՝ մեր երկրում կան ռազմական արդյունաբերության զարգացման պաշարներ. «Միակ բանը, որ կարող են ասել՝ քիչ է, փողն է։ Բայց որ օլիգարխներին մի քիչ թափ տան, իրենց հասանելիք հարկերն ու մաքսերը մուծեն, կլուծվեն նաև ֆինանսական հարցերը»։
«Ժառանգության» տեսակետը մեկն է՝ Հայաստանը պետք է ի զորու լինի սեփական ուժերով սպասարկել ցանկացած պատերազմ, ապավինել սեփական ուժերին, որպեսզի արտաքին աշխարհից քաղաքական կախվածություն չունենա։Tuesday, June 29, 2010
Ադրբեջանը զարգացնում է ռազմական արդյունաբերությունը, Հայաստանը՝ էլիտար շինարարությունը. «Ժառանգություն»
Ադրբեջանը հերթական անգամ ցույց է տալիս, որ որպես բանակցային գործընկեր՝ վստահելի չէ, և իր կողմից դրված որևէ ստորագրություն չի կարող Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովել։ Այսօրվա ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը։
Ըստ նրա՝ ցանկացած փաստաթուղթ, որն արտաքին ճնշումների ներքո կպարտադրվի Հայաստանին, որն իր մեջ միակողմանի և հայկական շահերից չբխող դրույթներ կպարունակի, կարող է բերել ապակայունացման, և Հայաստանում գոյություն ունեցող քաղաքական ճգնաժամն էլ ավելի կխորանա։
Անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարությանը՝ Խուրշուդյանը նշեց. «Եթե հայկական և ռուսական տարբերակներում ինչ-որ որոշակիություն կա, չգիտես՝ ինչպես մտցված, ապա անգլերեն բուն տարբերակի մեջ որոշակիություն չկա»։
Նրա դիտարկմամբ՝ միակ բանը, որն Ադրբեջանին հետ է պահում ռազմական գործողություններ ծավալելուց, ռազմական բալանսն է։ Սակայն դա էլ, ըստ Խուրշուդյանի, ժամանակի ընթացքում խախտվում է ի օգուտ Ադրբեջանի՝ մեր իշխանությունների անհեռատես և ապաշնորհ քաղաքականության արդյունքում։
«Մինչ Ադրբեջանը զարգացնում է իր ռազմական արդյունաբերությունը, մեր իշխանությունները վարկավորում են էլիտար շինարարությունը։ Ադրբեջանն այսօր արդեն իր արտադրած զինատեսակներն է արտահանում, այն դեպքում, երբ Հայաստանը 100 միլիոնավոր դոլարներ է ծախսում այնպիսի զինատեսակների ներկրման համար, որոնց մի զգալի մասը կարող էր արտադրվել տեղում, եթե նորմալ վարկավորում իրականացվեր»,- ասաց նա։
«Ժառանգության» մամուլի խոսնակի խոսքով՝ մեր երկրում կան ռազմական արդյունաբերության զարգացման պաշարներ. «Միակ բանը, որ կարող են ասել՝ քիչ է, փողն է։ Բայց որ օլիգարխներին մի քիչ թափ տան, իրենց հասանելիք հարկերն ու մաքսերը մուծեն, կլուծվեն նաև ֆինանսական հարցերը»։
«Ժառանգության» տեսակետը մեկն է՝ Հայաստանը պետք է ի զորու լինի սեփական ուժերով սպասարկել ցանկացած պատերազմ, ապավինել սեփական ուժերին, որպեսզի արտաքին աշխարհից քաղաքական կախվածություն չունենա։
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment