Tert.am. 29-6-2010- Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, խոսելով ազատամարտիկների անունից, ասաց, որ իրենք բացարձակապես դեմ են երեք նախագահների հայտարարության մեջ հնչած առաջարկներին։ «Որևէ մեկն իրավունք չունի ստորագրել այդ փաստաթղթի տակ։ Եթե մեզ պարտադրել են սուս մնալ, դա դեռ չի նշանակում, որ մեզ համոզել են։ Այսօր կարողա մենք ձայն չհանենք, բայց մեկ տարի հետո, չէ՞ որ մոլորակներն անգամ հավերժ չեն, հավերժ ոչինչ չկա։ Ես ձեզ բոլորիդ ասում եմ. այդպիսի փաստաթուղթ ստորագրելու դեպքում… Ես ոչ մեկին չեմ սպառնում, բայց մեզնից ամեն բան սպասելի է, ամեն ինչ սպասեք, էրեխեք ջան», – այսօրվա ասուլիսին ասաց նա։
Հրամանատարը բացատրեց, թե ինչու չի սպառնում. «Որ մարդիկ չվախենան, թե Մանվելը մահափորձ կկատարի»։
Խոսելով Մադրիդյան սկզբունքների մասին՝ Եղիազարյանը նշեց, որ դրանք ոչ միայն նպաստավոր չեն Հայաստանի համար, այլև «ստորացուցիչ են»։ Հրամանատարը չի բացառում նաև հեղափոխության հնարավորությունը այն պարագայում, եթե հայ ժողովուրդը կողմ չլինի այդ ամենին։Tuesday, June 29, 2010
Մադրիդյան սկզբունքները ստորացուցիչ են Հայաստանի համար. Մանվել Եղիազարյան
Tert.am. 29-6-2010- Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, խոսելով ազատամարտիկների անունից, ասաց, որ իրենք բացարձակապես դեմ են երեք նախագահների հայտարարության մեջ հնչած առաջարկներին։ «Որևէ մեկն իրավունք չունի ստորագրել այդ փաստաթղթի տակ։ Եթե մեզ պարտադրել են սուս մնալ, դա դեռ չի նշանակում, որ մեզ համոզել են։ Այսօր կարողա մենք ձայն չհանենք, բայց մեկ տարի հետո, չէ՞ որ մոլորակներն անգամ հավերժ չեն, հավերժ ոչինչ չկա։ Ես ձեզ բոլորիդ ասում եմ. այդպիսի փաստաթուղթ ստորագրելու դեպքում… Ես ոչ մեկին չեմ սպառնում, բայց մեզնից ամեն բան սպասելի է, ամեն ինչ սպասեք, էրեխեք ջան», – այսօրվա ասուլիսին ասաց նա։
Հրամանատարը բացատրեց, թե ինչու չի սպառնում. «Որ մարդիկ չվախենան, թե Մանվելը մահափորձ կկատարի»։
Խոսելով Մադրիդյան սկզբունքների մասին՝ Եղիազարյանը նշեց, որ դրանք ոչ միայն նպաստավոր չեն Հայաստանի համար, այլև «ստորացուցիչ են»։ Հրամանատարը չի բացառում նաև հեղափոխության հնարավորությունը այն պարագայում, եթե հայ ժողովուրդը կողմ չլինի այդ ամենին։
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment