Tuesday, June 29, 2010

Հայերը ցանկանում են լքել Երուսաղեմը

«Ժամանակը» գրում է, որ ըստ Reuters գործակալության` Երուսաղեմի հայկական թաղամասի հայ բնակիչները անհանգսատացած են իրենց ապագայի համար: Թերթը նաև գրում է, որ համաձայն հրապարակման` հայերի ունեցվածքը և հսկայական հողակտորները կարող են պաղեստինա-իսրայելական հակամարտության «զոհ» դառնալ: Reuters-ը գրել է. «Հայերի մոտ Երուսաղեմը լքելու տրամադրություններ են նկատվում: Իսրայելի իշխանութունների կողմից խստացված բյուրոկրատիան ու սահմանափակումներն այդ երկիրը լքելու տրամադրություններ են առաջացրել տեղի հայերի մոտ»:

No comments: