Tuesday, June 29, 2010

Երեք նախագահների հայտարարությունը «Ժառանգության» համար ընդունելի չէ

Tert.am. 29-6-2010- ԼՂ հիմնախնդրի լուծման այն տարբերակը, որն առաջարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները, հայկական կողմի համար ընդունելի չեն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը «Ժառանգության» համար ընդունելի չէ։ Ըստ նրա, չստանալով ԼՂՀ անկախության երաշխիքները, հայկական կողմը կարող է կորցնել այն ձեռքբերումները, որոնք ռազմավարական նշանակություն ունեն։ «Այստեղ երկու հարցի շուրջ պետք է լինի բանակցությունը՝ Ղարաբաղի անկախության ճանաչում, և պետք է ապահովվի ԼՂՀ օրինական ընտրված իշխանության վերադարձը բանակցային սեղանի շուրջ։ Ղարաբաղի իշխանությունը պետք է որոշի սահմանազատման հարցը»,- ասաց Մարտիրոսյանը։ Նա Հայաստանի իշխանություններին խորհուրդ է տալիս ԼՂՀ անկախության ճանաչման ուղղությամբ քայլեր ձեռնարկել։

No comments: